TFA_annual_2023_arm_web | Page 79

77

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԸՆԿԱԼՄԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՀԱՐՑՈՒՄ

Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամի կողմից իրականացված հետազոտական նախագիծը պարզել է , որ այն աշակերտները , որոնք իրենց գնահատված և ներգրավված են զգում , ավելի մեծ կրթական առաջընթաց են գրանցում : Այս ամենը գիտակցելով ՝ մենք անցկացնում ենք Աշակերտների ընկալման հարցում , որը մշակվել է Panorama Education-ի և « Teach for all » -ի հետ համագործակ- ցությամբ և անցկացվում է տարին երկու անգամ : Այս հարցումը բաղկացած է հարցերի համապարփակ շարքից , որը յոթ չափորոշիչներով գնահատում է ուսուցչի արդյունավետության ՝ ըստ աշակերտների :
2023 թվականի մայիսին հարցմանը մասնակցել է երրորդից տասներկուերորդ դասարանների 1,919 աշակերտ : Հարցման արդյունքում մեք ունեցանք տպավորիչ միջինը 92 % գնահատում բոլոր չափորոշիչներով : Այս արդյունքները ընդգծում են մեր ջանքերի դրական ազդեցությունը և մեր Ուսուցիչ-Առաջնորդների նվիրվածությունը աջակցող և ներգրավող ուսումնական միջավայր ստեղծելու գործում :

77