TFA_annual_2023_arm_web | Page 77

75

ՏՎՅԱԼՆԵՐ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ

« Դասավանդի՛ր , Հայաստան » -ի հիմնարար արժեքներից մեկը ուսումնառությունն ու զարգացումն է : Տարեկան կտրվածքով մենք կիրառում ենք գործիքների մի ամբողջ համախումբ ՝ թե՛ մեր կազմակերպության ներսում , թե՛ մեր բոլոր դպրոցական համայնքներում ՝ գնահատելու մեր առաջընթացը դեպի մեր ընդհանուր առաքելությունը : Այս ամենամյա գործընթացը մեզ հնարավորություն է տալիս շարունակաբար բարելավել մեր ծրագիրը , մեր Ուսուցիչ- Առաջնորդների կարողությունները և մեր աշակերտների ներուժը :
Որպեսզի հասկանանք , թե ինչպես են Ուսուցիչ-Առաջնորդները ընկալում մեր կազմակերպչական մշակույթը , որը կո- դավորված է մեր « Քոչարի » -ում , որը միավորող հասկացությունների հավաքածու է և օգնում է համաժամանակեցնել մեր հավաքական շարժումը , մենք անցկացնում ենք Քոչարի մշակույթի հարցում : Որպեսզի հասկանանք , թե ինչպես են աշակերտները գնահատում իրենց ուսուցիչներին և դասարանային միջավայրը , մենք անցկացնում ենք Համապարփակ աշակերտական հարցում : Մենք նաև չափում ենք մեր աշակերտների ուսումնական արդյունքները ՝ օգտագործելով Աշակերտների ակադեմիական գնահատումներ : Իչպես նավ մենք օգտագործում ենք մեր Առաջնորդության հայեցակարգը ՝ անցկացնելու Աշակերտների առաջնորդության և Ուսուցիչների առաջնորդության հարցում :

75