64
ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ուսումնական տարվա ընթացքում Ուսուցիչ-Առաջնորդներին տրամադրվող աջակցությունից բացի , մեր մարզային անձնակազմը ինտենսիվ և սերտ աշխատանքային հարաբերություններ է զարգացնում մեր գործընկեր դպրոցների հետ ՝ արդյունավետ , ազդեցիկ և կայուն համագործակցություն ապահովելու նպատակով : Համայնքային այցելությունների ընթացքում առաջնորդության զարգացման մենեջերներն աշխատում են դպրոցների ղեկավարների և անձնակազմի հետ ՝ հասկանալու և վերագնահատելու դպրոցների կարիքները և մշակելու ռազմավարություններ , թե ինչպես կարող են գործող Ուսուցիչ- Առաջնորդներն ավելի լավ աջակցել դպրոցի վերափոխման գործընթացին :
2023 ԹՎԱԿԱՆԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Մեր գործընկերային հարաբերությունների արդյունավետությունը գնահատելու նպատակով , « Դասավանդի՛ր Հայաստան » -ը տարեվերջյան հարցումներ է անցկացնում դպրոցների տնօրենների շրջանում ։ Այս հարցումները մեզ օգնում են հասկանալ , թե ինչպես են մեր գործընկեր դպրոցները գնահատում համագործակցությունը մեր կազմակերպության հետ և ուղղորդում են մեր ռազմավարությունները ՝ առավելագույն արդյունքի հասնելու համար ։
Մեր մարզային թիմերը նաև հանդիպումներ են կազմակերպում դպրոցների տնօրենների հետ ՝ գործընկեր դպրոցների հետ մեր համագործակցությունը
64