51
իրականացրեց « Արվեստ հանուն արվեստի » աշակերտների կողմից ղեկավարվող նորարարական նախագիծը : Նախագիծը աշակերտներին ծանոթացրեց հայ և համաշխարհային նկարիչների աշխատանքներին ՝ նպատակ ունենալով զարգացնել երեխաների հմտություններն այս բնագավառում և ոգևորել նրանց ստեղծագործել : Աշակերտները ուսումնասիրեցին Մարտիրոս Սարյանի , Անրի Մատիսի , Պաբլո Պիկասոյի , Կազիմիր Մալևիչի և Մինաս Ավետիսյանի կյանքն ու ստեղծագործությունները : Այնուհետև նրանք զարգացրեցին գույների համադրման իրենց հմտությունները և փորձարկեցին գույներ ստեղծելու տարբեր տեխնիկաներ : Նախագիծը գրեթե ամբողջությամբ առաջնորդվում էր աշակերտների կողմից : Ստեղծագործելու համար անհրաժեշտ նյութերը երեխաները ձեռք բերեցին իրենց համայնքից : Ընդհանուր առմամբ , աշակերտները նկարեցին 20 նկար , որոնք ցուցադրվեցին իրենց դպրոցի տնօրենի աջակցությամբ կազմակերպված ցուցահանդեսում : Նախագիծը նպաստեց աշակերտների շրջանում թիմային աշխատանքին , ինքնարտահայտմանը և ինքնազարգացմանը : Թեև շրջափակման պատճառով նախագիծը սկսվեց նախատեսվածից ուշ ՝ այն հաջողությամբ ավարտվեց ժամանակին և հասավ իր նպատակներին :
Ութերորդ սերնդի մեկ այլ Ուսուցիչ- Առաջնորդ Անուշ Բաբայանը , նույնպես թույլ չտվեց , որ շրջափակումը խանգարի իրեն իրականացնել աշակերտների կողմից ղեկավարվող նորարարական նախագիծ , որը կոչվում էր « Մաթմիքս »: Խնուշինակ գյուղում իրականացված նախագծի նպատակն էր մաթեմատիկան ավելի գրավիչ դարձնել կոմիքսների միջոցով , որոնք ստեղծում էին հենց աշակերտները : Կոմիքսների առաջին շարքը կենտրոնացած էր թվերի վրա : Աշակերտներն ուսումնասիրեցին թվերը և դրանց տարբեր տեսակները ՝ ստեղծելով թվային կոմիքսի սցենար ՝ հիմնված իրենց հետազոտության վրա : Չնայած շրջափակման պատճառով առաջացած տպագրության հետ կապված դժվարություններին ՝ նախագիծը ի վերջո հաջողեց : Կոմիքսները տպագրվեցին և բաժանվեցին Խնուշինակի դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին ՝ որպես ուսումնական նյութ տարբեր դասարանների աշակերտների համար :
51