TFA_annual_2023_arm_web | Page 38

համայնքների անձնակազմում : Գործող ուսուցիչներին հավաքագրելու համար Հավաքագրման և Ընտրության թիմերն այցելել են Հայաստանի և Արցախի յուրաքանչյուր մարզի գլխավոր քաղաքները ՝ թեկնածուների հետ հանդիպելու և Ուսուցչական առաջնորդության ծրագիրն անձամբ ներկայացնելու նպատակով : 128 դիմորդներից ընտրվեց 29 գործող ուսուցիչ , որոնք միացան մեր իններորդ խմբին :
2023 թվականին առաջին անգամ մեր Նախապատրաստական դասընթացի ժամանակ կազմակերպվեց համայնքային այցելություններ ծրագրի հավանական մասնակիցների համար , որպեսզի նրանք կարողանան մեկ օր անց- կացնել դպրոցական համայնքներում , դասալսումներ իրականացնել , ժամանակ անցկացնել աշակերտների հետ , հանդիպել գործող Ուսուցիչ-Առաջնորդների հետ և տեսնել Ուսուցիչ-Առաջնորդների բնակության պայմանները : Այս այցելությունների նպատակն է Նախապատրաստական դասընթացի մասնակիցներին անմիջական փորձի միջոցով օգնել լիարժեք պատկերացում կազմել Ուսուցիչների առաջնորդության ծրագրի մասին : Համայնքային այցելություններից հետո Նախապատրաստական դասընթացի մասնակիցները հաստատեցին իրենց մասնակցությունը Ուսուցիչների առաջնորդության ակադեմիային և հետագայում ՝ Ուսուցիչների առաջնորդության ծրագրին :
« Ընտրություն կատարելիս մենք հաշվի ենք առնում թեկնածուների անձնային որակները և համապատասխանությունը այն սկզբունքներին , որոնք կնպաստեն դրական փոփոխություններին և համայնքի զարգացմանը , երբ նրանք նշանակվեն համայնքային դպրոցներում : Մենք , որպես թեկնածուների կարևորագույն կարողություններ , առաջնահերթությունը տալիս ենք այնպիսի հատկանիշների , ինչպիսիք են` սերը , Հայաստանի ապագայի հանդեպ հոգատարությունը և պատասխանատվության բարձր զգացումը : Այս հատկանիշներն արտացոլում են իրենց համայնքի հետ խորը կապը , քաղաքացիական պարտքի զգացումը և դրական ազդեցություն բերելու հանձնառությունը »:
Հռիփսիմե Խանզադյան Ընտրության ղեկավար