29
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ # 2
ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՑԱՆՑ
Մեր հանձնառությունը չի ավարտվում դասավանդման ծրագրի ավարտին : Մենք հավատում ենք , որ մեր շրջանավարտների համագործակցային ցանցի ներուժը կբերի երկարաժամկետ փոփոխություններ : Մեր նախկին Ուսուցիչ-Առաջնորդները միավորվեցին « Սերունդ » դպրոցների ցանցի ներքո ՝ շարունակելով քարոզչությունը կրթական արդարակշռության համար ՝ համոզվելով , որ իրենց ջանքերը շարունակական արդյունք կապահովեն նաև գալիք տարիների ընթացքում : Մեր « Կայծ » սոցիալական նորարարության ինկուբատորն աջակցում է շրջանավարտներին հիմնել կրթական ստարտափեր ՝ խթանելով կրթական մարտահրավերների նորարարական լուծումները : Բացի այդ , մեր « Կրթությունն արտակարգ իրավիճակներում » ծրագրերը լուծում են Արցախից բռնի տեղահանված ուսանողների հրատապ կարիքները ՝ վերահաստատելով մեր նվիրվածությունը կրթությանը բոլոր իրավիճակներում :
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ # 3
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԼՈԲԲԻՆԳ
Իրական փոփոխությունը պահանջում է համակարգային փոփոխություններ : « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը կրթական բարեփոխումների և քաղաքականության փոփոխությունների ջատագովության առաջնագծում է , որոը բխում է Հայաստանի բոլոր ուսանողների և ուսուցիչների շահերից : Մենք համագործակցում ենք Երևանի պետական համալսարանի հետ ՝ առաջարկելով Ուսուցիչների առաջնորդության մագիստրոսական ծրագիր , որի շնորհիվ մանկավարժները կստանան կրթական համակարգում առաջնորդելու և նորարարական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ : Մեր Շրջանավարտ-Դեսպանների համար նախատեսված Հանրային քաղաքականության լաբորատորիան հնարավորություն է տալիս մեր շրջանավարտներին դառնալ կրթական ոլորտի շահերի պաշտպաններ և առաջնորդներ ՝ առաջ մղելով ավելի պայծառ կրթական ապագայի համար անհրաժեշտ փոփոխությունները :
Այս բոլոր առաջնահերթությունները միասին մեր շարժման հիմքն են կազմում ։ Ձևավորելով նվիրված մանկավարժների կրիտիկական զանգված , խթանելով շրջանավարտների հզոր ցանցը և ջատագովելով համակարգային բարեփոխումները ՝ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը ճանապարհ է հարթում կրթական հեղափոխության համար :
Տարեկան հաշվետվություն 2023
29