24
սոցիալական մեդիայի տեսանյութեր , որոնց նպատակն էր բարձրացնել իրազեկվածությունը Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին : Տեսանյութերը մեծ տարածում են գտել և հավաքել մոտ 2 միլիոն դիտում :
« Դասավանդի՛ր , Հայաստան » -ի հետ անցկացրած ժամանակն ինձ ոչ միայն հարստացրեց գործնական հմտություններով , այլև իմ մեջ սերմանեց սոցիալական պատասխանատվության և կարեկցանքի խոր զգացում : Այժմ , որպես « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի Արտակարգ իրավիճակների արձագանքման թիմի ղեկավար , ես անխոնջ աշխատում եմ նվիրյալ Շրջանավարտ-Դեսպանների թիմի հետ Արցախից տեղահան- ված երեխաների կրթությունը կազմակերպելու համար :
Թեև հետագա ճանապարհը կարող է հղի լինել մարտահրավերներով , մեր հավաքական ոգին և վճռականությունը կշարունակեն մեզ առաջ մղել : Միասին մենք զգալի փոփոխություններ ենք բերում պատերազմի և տեղահանության հետևանքով տուժածների կյանքում ՝ ապացուցելով , որ նույնիսկ դժվարությունների դեպքում հույսն ու դիմակայունությունը հաղթում են :
Աշոտ Գաբրիել յան Յոթերորդ սերնդի Ուսուցիչ-Առաջնորդ Արտակարգ իրավիճակների արձագանքման թիմի ղեկավար
24