TFA_annual_2023_arm_web | Page 159

157
Մեր գործունեության այս գլուխը փակելով և առաջ շարժվելով ՝ մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր առաքելությանը և դրսևորել անսասան կամքին : Չնայած անդիպած բոլոր դժվարություններին ՝ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը շարունակում է մարմնավորել Տոկունության ուղին : 2023 թվականի մեր ուղին միայն դիմակայելու մասին չէր , այն վկայում էր Հայաստանի և Արցախի առջև ծառացած փորձությունների ու դժվարությունների պայմաններում հարմարվելու , նորարարական լուծումներ գտնելու և առաջընթաց ապահովելու մեր ունակությունների մասին : Յուրաքանչյուր մարտահրավերի մենք վերաբերվում ենք որպես մեր առաքելությունը հղկելու և կրթության ոլորտում մեր ազդեցությունն ուժեղացնելու հնարավորության :
Յուրաքանչյուր մարտահրավերից քաղված դասը դառնում է հենակետ ՝ դեպի ավելի նշանակալի ձեռքբերումներ ։ Մեր վճռականությունն անխախտ է ՝ անսասան մնալ կրթական գերազանցության մեր ձգտման մեջ և անընդմեջ խթանել մեր գործունեության շրջանակներում ընդգրկված յուրաքանչյուր երեխայի ներուժը ։ Այս հանձնառությունն ամրապնդվում է մեր գործընկերների և համաշխարհային հանրության անգնահատելի աջակցությամբ , որը չափազանց կարևոր է մեր ջանքերը հզորացնելու և ընդլայնելու համար ։
Մենք առաջ ենք շարժվում վերահաստատված նվիրվածությամբ և ավելի պարզ տեսլականով : Մեր հավաքական պատասխանատվությունն է կրթել դիմակայուն , լուսավոր սերունդ , որը պատրաստ է առաջնորդելու : Միասին մենք կհարթենք դեպի բարգավաճ ապագա տանող ճանապարհը ՝ հիմնված միասնության , ստեղծարարության և ամուր հիմքերի վրա :
Տարեկան հաշվետվություն 2023

157