TFA_annual_2023_arm_web | Page 155

153

« ԴԱՍԱՎԱՆԴԻ ՛ Ր , ՀԱՅԱՍՏԱՆ » -ի ԲԱՐԵԿԱՄՆԵՐ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

« Դասավանդի՛ր , Հայաստան » -ի բարեկամները շահույթ չհետապնդող կազմակերպություններ են , որոնք աշխատում են Հայաստանում և Արցախում կրթական հնարավորությունները մեծացնելու ուղղությամբ : Որպես ԱՄՆ-ում գործող 501 ( c ) 3 կազմակերպություն ,
մենք համագործակցում ենք Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում գործող գործընկերների հետ ՝ աջակցելու « Դասավանդի՛ր , Հայաստան » -ին և այլ անհատների ու կազմակերպությունների , որոնք կիսում են մեր տեսլականը և առաքելությունը :
Լարիսա Հովհաննիսյան
« Դասավանդի՛ր , Հայաստան » -ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն , « Առողջ Հայաստան » -ի համահիմնադիր և խորհրդի նախագահ ։
Էնդի Թորոսյան
Հոլթհաուս Կարլին Վան Տրիգտ ( ՀԿՎՏ ) ՍՊԸ-ի հարկային գործընկեր , Լարք երաժշտական ընկերության խորհրդի նախագահ ։
Քարոլ Ասլանյան
Ասլանյան շուկայի հետազոտությունների ընկերության նախագահ և հիմնադիր , Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ( ՀԲԸՄ ), Մերձավոր Արևելքի հիմնադրամի , Հայաստանի ամերիկյան համալսարանի և Չարլստոնի քոլեջի Մասնագիտական ուսումնասիրությունների դպրոցի խորհրդի անդամ ։
Սուրեն Սերոբյան
Կալիֆոռնիայի պետական համալսարանի Նորթրիջի մասնաճյուղի հումանիտար գիտությունների քոլեջի զարգացման տնօրեն ։
Սիլվա Սիմոնյան
ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համահիմնադիր ։
Տարեկան հաշվետվություն 2023

153