TFA_annual_2023_arm_web | Page 137

135

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ

« Դասավանդի՛ր , Հայաստան » -ում մենք նվիրված ենք դինամիկ և աջակցող աշխատանքային միջավայրի ստեղծմանը , որը համահունչ է մեր առաքելությանը ՝ որակյալ կրթություն ապահովել Հայաստանում և ժամանակավորապես օկուպացված Արցախում : Իրական և նշանակալից ազդեցություն ունենալու համար կարևոր է միասնականորեն ապահովել կազմակերպության ուժեղ մշակույթ ՝ հիմնված մեր առաքելությանը համահունչ ընդհանուր արժեքների վրա : Մենք հպարտությամբ ներկայացնում ենք մեր Մարդկային ռեսուրսների նախաձեռնությունների , կարևոր իրադարձությունների և 2023 թվականի ընթացքում ձեռք բերված նշանակալի ձեռքբերումների հետևյալ համապարփակ ակնարկը :
Ստորև կարող եք ծանոթանալ 2023 թվականի մեր Մարդկային ռեսուրսների նախաձեռնությունների , կարևորագույն իրադարձությունների և սահմանված նշաձողերին հասնելու համապարփակ ակնարկի հետ :
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ
Շարունակական բարելավմանն ուղղված մեր հաձնառությունն հիմնված է Մարդկային ռեսուրսների մեր տարեկան հարցման արդյունքների վրա , որոնք մեզ տալիս են հստակ պատկերացումներ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ում մեր աշխատակիցների ունեցած փորձի մասին : 2023 թվականի հարցումը ներառում էր 4 հիմնական կատեգորիա ՝ մասնագիտական աճ , ՄՌ աջակցություն և կառավարում , կազմակերպության առաջնահերթությունները և կատարողական գործընթացները և կազմակերպության թափանցիկությունը և մշակույթը : Շատ հպարտ ենք արձանագրել , որ բոլոր կատեգորիաներում աշխատակազմի գնահատականը 80 % -ից ավել դրական է :
ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՆԵՐԳԱՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ
« Դասավանդի՛ր , Հայաստան » -ի հանձնառությունը աշխատակիցների ներգրա-
Տարեկան հաշվետվություն 2023

135