TFA_annual_2023_arm_web | Page 125

123
« EasyPay-ում մենք խորապես հավատում ենք , որ կրթության մեջ ներդրումը ոչ միայն Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գործունեություն է , այլ հիմնարար ներդրում ապագայի համար : Որպես ֆինտեխ ընկերություն , մենք բարձր ենք գնահատում կրթության հույժ կարևոր դերը նորարարության , ստեղծագործության և քննադատական մտածողության խթանման գործում : « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի կրթական միջավայրում առաջնորդությունը խթանելու հանձնառությունը լիովին համապատասխանում է EasyPay-ի որդեգրած արժեքներին : Նրանց գործունեությունը ՝ ուղղված ուսուցիչների և աշակերտների հզորացմանը թերսպասարկված համայնքներում , համահունչ է մեր ՝ հասարակության վրա շոշափելի և դրական ազդեցություն ունենալու առաքելությանը : Մենք այս գործընկերությունը համարում ենք ռազմավարական ներդրում Հայաստանի մարդկային կապիտալում , ինչը կարևոր է մեր երկրի կայուն աճի և նորարարության համար »:
Տիգրան Պարսեղյան EasyPay-ի Մարքետինգի գլխավոր տնօրեն
« Ես հավատում եմ , որ ավելի լավ ապագա կառուցելու միակ ուղին կրթությունն է : Մեր երիտասարդներին կրթելու միջոցով է , որ մենք կձևավորենք բարգավաճ համայնքներ , արդյունավետ կառավարում և ազգ , որն արտացոլում է ողջ հայության ձգտումները : « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը այս փոփոխությունն իրագործողներից մեկն է . ուսուցիչներին ուղարկելով գյուղական համայքներ , որտեղ նրանց կարիքը ամենաշատն ունեն , կարևոր գործընթաց է իրականացնում կրթական էկոհամակարգում : Նվիրյալ երիտասարդներին , որոնք լավագույն օրինակներն են դպրոցի երեխաների համար և ունեն ժամանակակից դասավանդման մեթոդներ , գիտելիքներ և լայն աշխարհայացք , ուղարկելով գյուղական դպրոցներ` « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը փորձում է լուծել այդ խնդիրները ՝ միաժամանակ լրացնելով բացերը »:
Նինա Քուիգլի Մերձավոր Արևելքի հիմնադրամի խորհրդի անդամ
Տարեկան հաշվետվություն 2023

123