TFA_annual_2023_arm_web | Page 110

108 Դասավանդի՛ր , Հայաստան
կազմակերպությունները պաշտոնականացրել են իրենց համագործակցությունը ՝ Հայաստանում ստեղծելով կրթական դաշինք ։ Դաշինքի առաքելությունն է պաշտպանել որակյալ կրթության հավասար հասանելիությունը ՝ ձգտելով յուրաքանչյուր քաղաքացու համար կրթության հիմնարար իրավունքի լիարժեք իրացմանը ։ Դաշինքը աշխատում է 2024 թվականին իրավական կարգավիճակ ապահովելու ուղղությամբ ՝ ամրապնդելով իր հանձնառությունը ՝ ստեղծելու կառուցվածքային և երկարատև ազդեցություն , որը միտված կլինի խթանելու բոլորի համար բարձրորակ կրթության հավասար և ներառական հասանելիությունը :
ԴԱՇԻՆՔԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Արցախի բնակչության բռնի տեղահանումից հետո , « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը գիտակցեց Արցախից տեղահանված աշակերտների կրթական մարտահրավերները լուծելու համար կառուցողական երկխոսության և գործողությունների կազմակերպման անհրաժեշտությունը : Այդ պատճառով մենք հիմնեցինք « Կրթության իրավունքի քաղաքացիական նախաձեռնություն » ( ԿԻՔՆ ) ֆորումների շարքը , որը միավո- րեց կառավարության , հասարակական և մասնավոր հատվածների տարբեր շահակիր կողմերի :
ԿԻՔՆ ֆորումները նախագծվել էին համատեղ խնդրահարույց լուծումների մշակման համար ՝ կենտրոնանալով տեղահանված երեխաների կրթության իրավունքների և կրթական կարիքների վրա : Այս քննարկումները կազմակերպելով , « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը նպատակ ուներ ապահովել կրթության շարունակականությունն ու հասանելիությունը ՝ անկախ ճգնաժամի առաջացրած դժվարություններից : Այս ֆորումները էական դերակատարում ունեցան միասնական մոտեցում ստեղծելու գործում ՝ համոզվելու , որ տուժած աշակերտների , ուսուցիչների և ընտանիքների ձայնները լսելի են և համապատասխան քայլեր են ձեռնարկվում :
Այս համակարգված ջանքերի միջոցով , « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը ոչ միայն արձագանքեց անմիջական մարտահրավերներին , այլև հիմք դրեց Արցախի բռնի տեղահանված համայնքների երկարաժամկետ կրթական աջակցությանն և վերականգնմանը ՝ վերահաստատելով մեր հավատարմությունը կրթական հավասարությանն ու դիմակայությանը դժվարին իրավիճակներում :

108 Դասավանդի՛ր , Հայաստան