TFA_annual_2023_arm_web | Page 107

105

ՇՐՋԱՆԱՎԱՐՏ- ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Մեր Շրջանավարտ-Դեսպանների տարեկան հարցումը կարևոր գործիք է մեր գործունեության ազդեցությունը չափելու և ավելի լավ հասկանալու համար , թե որքանով են նախկին Ուսուցիչ-Առաջնորդները հավատարիմ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի արժեքներին և նպատակներին ։ Ավելին , այն օգնում է մեզ չափել նրանց շարունակական ներգրավվածությունը « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի առաքելությանը , ինչպես նաև նրանց հետաքրքրվածությունը առաջնորդության տարբեր ուղիներում ։
2023 թվականի աշնանը մեր Շրջանավարտ-Դեսպանների համայնքը բաղկացած էր 342 նախկին Ուսուցիչ-Առաջնորդներից , որոնցից 84 % -ը մասնակցել է հարցմանը ։
Ինչպես 2022 թվականի , այնպես էլ 2023 թվականի հարցումները ցույց տվեցին , որ մեր Շրջանավարտ-Դեսպանների մեծ մասը շարունակում է աշխատել կրթության ոլորտում . 51 % -ը դասավանդում է , իսկ 1 % -ը աշխատում է դպրոցի ղեկավարության կամ կրթական կառավարման ոլորտում ։ Միասին այս Շրջանավարտ-Դեսպաններն ուղղակի ազդեցություն ունեն 37,720 աշակերտի կրթության , կյանքի որակի վրա ՝ դասավանդելով , կամ անմիջականորեն նրանց հետ աշխատելով ։

105