TFA_annual_2023_arm_web | Page 101

« ՆՈՐ ԴԱՍ » ( ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՓՈՒԼԻ ՀԱՂԹՈՂ )
ԴՈՒԵԼ-Ը ( ՆԱԽԱՏԻՊԱՅԻՆ ՓՈՒԼԻ ՀԱՂԹՈՂ )
99

ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

2023 թվականի ընթացքում « Կայծ » -ը կազմակերպել է մի շարք միջոցառումներ , այդ թվում ՝ խորհրդատվություններ , վերապատրաստման մոդուլներ և սեմինարներ , որոնց նպատակն էր մասնակիցներին ապահովել անհրաժեշտ հմտություններով և գիտելիքներով իրենց նախագծերը իրագործելու համար : Ծրագիրը ստացել է ավելի քան 12 Շրջանավարտ-Դեսպանի և Ուսուցիչ-Առաջնորդի հայտ . ի վերջո ընտրվել է երկու լավագույն նախագիծ ՝ որպես « Մեկնարկ » և « Փորձանմուշ » փուլերի հաղթողներ :

ԱՌԱՎԵԼ ԱՉՔԻ ԸՆԿԱԾ ՆԱԽԱԳԾԵՐ

« ՆՈՐ ԴԱՍ » ( ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՓՈՒԼԻ ՀԱՂԹՈՂ )
« Նոր Դաս » -ը տրամադրում է թվային ինքնակրթության գործիքներ ուսուցիչների համար ՝ հիմնված խաղայնացման սկզբունքների վրա . նպատակ ունի զարգացնել ուսանողների սոցիալական և ակադեմիական հմտությունները : Նախագիծն արդեն հաղթահարել է փորձնական փուլը և այժմ անցում է կատարման փուլ ՝ որպես ինքնաֆինանսավորվող կազմակերպություն :
ԴՈՒԵԼ-Ը ( ՆԱԽԱՏԻՊԱՅԻՆ ՓՈՒԼԻ ՀԱՂԹՈՂ )
ԴՈՒԵԼ-ը կապում է ավագ դպրոցի աշակերտներին կազմակերպությունների հետ ՝ պրակտիկայի և փորձի վրա հիմնված ուսուցման համար ՝ զինելով նրանց աշխատաշուկայում պահանջված հմտություններով : Միաժամանակ , կազմակերպությունները կարող են լրացնել բաց պաշտոնները վերապատրաստված պրակտիկանտներով :
« Կայծ » սոցիալական նորարարության ինկուբատորը շարունակում է առաջընթացի փարոս լինել Հայաստանի կրթության ոլորտում ՝ սնուցելով նորարարական գաղափարներով և ոգեշնչելով մանկավարժներին ունենալ երկարաժամկետ ազդեցություն իրենց համայնքներում : Իր համապարփակ աջակցության և կառուցվածքային ուղղությունների միջոցով « Կայծ » -ը ոչ միայն նպաստում է կրթության անմիջական բարելավումներին , այլև հիմք է ստեղծում կայուն , երկարաժամկետ փոփոխությունների համար :
Տարեկան հաշվետվություն 2023

99