Google-ի համար թիրախ է հանդիսանում Microsoft- ը, քանի որ երկար ժամանակ իր Windows Server-ի ներդրումները նրան տալիս են առավելություններ «ամպային պատերազմներում»: PKS-ի հետ Google-ը ստանում է VMware օգտագործող ընկերությունների տվյալները իր տվյալների կենտրոններում: Դա տալիս է Google-ին մի մեծ հիմք, տարածել իր տեխնոլոգիան ինչպես «ամպում», այնպես էլ տվյալների կենտրոնում:
VMware-ի և Google-ի հետ միասին, Pivotal-ը գտնում է, որ PKS-ը կարող է վերցնել շուկայի մասնաբաժինը Docker-ից, որն իր սեփական տեխնոլոգիաներն է օգտագործում «կոնտեյներների» կառավարման համար:
Այնուհետև, VMWare-ի նպատակն է հաղթել իր հիմանական մրցակցին՝ Red Hat-ին, որը 17 միլիարդ դոլար արժողությամբ ընկերություն է և առաջարկում է OpenShift-ը, որը PKS-ի նման ծրագրավորման զարգացման հարթակ է: Այս հարցում VMware-ին կօգնեն PKS-ը և Google-ը: