Չնայած լավ մենթորի հատկանիշները շատ տարբեր կարող են լինել, երկու հիմնարար հատկանիշ կա, որ փնտրում եմ մենթորի մեջ։
Ամբողջականություն։ Սա առաջնահերթ հատկանիշն է, որ փնտրում եմ յուրաքանչյուրի մեջ, ում հետ պիտի աշխատեմ, քանի որ դա է վստահելի բիզնես հարաբերությունների հիմքը։ Գտեք որևէ մեկին բարձր հեղինակությունով, ոչ թե նրան, ով լավ փող է աշխատում։ Աշխատեք այն մարդու հետ, ով ճիշտ արժեքների կրող է, և կաճեք երկար մրցավազքում առանց ռիսկերի։
Արտոնություն։ Աշխատեք մեկի հետ, ով արտոնում է Ձեզ ընդունել Ձեր սեփական որոշումները։ Մեծ մենթորը կմոտիվացնի Ձեզ գտնել ճիշտ պատասխանները ինքնուրույն՝ ճիշտ հարցեր տալով ու օգնելով Ձեզ ազդել իրավիճակի վրա։
Արե՛ք այն ամենը, ինչ կարող եք մենթոր գտնելու համար։
Համառությունը հաջողության գրավականն է։ Ցույց տվեք, որ իսկապես հետաքրքրված եք նրանց մենթին դառնալ։ Լավագույնները միշտ էլ մենթորության հրավերներ են ստանում, այնպես որ, եթե ուզում եք լավագույնը լինել, յուրօրինակ եղեք։ Արեք ինչ-որ լրացուցիչ ջանքեր պահանջող քայլ, նրանք իրենց հատուկ կզգան և կհետաքրքրվեն ձեզանով։ Մարկ Էկոն՝ Ecko Unlimited-ի հիմնադիրը, կառուցել է իր վաղ հաջողություններից շատերը նրանց հիման վրա, ինչն ինքը կոչում է “swag bombs”՝ անձնավորված նվերներ, որոնք երաշխավորում են յուրաքանչյուրի ուշադրությունը:
Հասկացեք՝ ինչպես դառնալ լավ մենթի։
Մենթորը ձեզ օգնում է ճիշտ հարցեր տալով ու մոտիվացնելով, բայց դուք էլ պիտի ինչ-որ դեր խաղաք։ Ահա երեք խորհուրդ, որ տալիս եմ որպես մենթի.
ուշադիր լսեք,
ձեզ տրվող խորհուրդները լուրջ ընդունեք,
կանոնավոր կապ պահպանեք մենթորի հետ։
Մեկից ավել մենթոր ունեցեք։ Սիրում եմ մի քանի մենթոր ունենալ, ովքեր կկիսվեն կազմակերպության հաջողության փոփոխության հետ կապված ցանկացած կարծիքով։
Եթե մենթոր չունեք, հենց հիմա մեկին գտեք։ Կարիք չկա գերաստղերի մոտ գնալու, սկսեք Ձեր շրջապատում գտնվող և Ձեզ հիացնող մեկից։ Կսովորեք ու կաճեք շատ ավելի արագ ինչ-որ մեկի հետ, ով կասի. «այնտեղ եղի՛ր, արա՛ այն»։
Թոմի Մելլո, A1 Garage Door Repair ընկերության սեփականատեր