SmartMag Issue 3 | Page 13

Ամանդա Աբելլա

Օրինակ՝ ես բլոգեր եմ և գումար եմ վաստակում քոնթենթ ստեղծելով: Ես կարող եմ վաճառել քոնթենթը, թվային դասընթացներ կազմել, ուսուցանել այլ մարդկանց՝ ինչպես դառնալ վարձատրվող գրողներ: Ես, նաև, կարող եմ ինքնուրույն հրատարակել գրքեր, սահմանել ամսավճար իմ օնլայն դասընթացների մասնակցության համար: Բայց սպասեք, ես կարող եմ ավելին: Ես կարող եմ զբաղվել խորհրդատվությամբ, կարող եմ գումար վաստակել իմ բլոգում գովազդային հայտարարություններ տեղադրելով, կարող եմ ունենալ անդամակցության կայք, որտեղ ուսանողները ամսավճարով կմասնակցեն իմ օնլայն դասընթացներին:

Նույն բիզնեսի շրջանակներում ստեղծեք եկամտի տարբեր աղբյուրներ

Ամեն անգամ, երբ ես խոսում եմ տարբեր եկամտի աղբյուրների մասին, ինձ հարցնում են՝ արդյոք նկատի ունեմ երկու տարբեր աշխատատեղերում աշխատանք, կամ բացառապես տարբեր բիզնեսի տեսակներ: Իհարկե, դա էլ է տարբերակ և պետք է պատրաստ լինել նաև դրան, սակայն, ըստ իս՝ շատ ավելի հեշտ է ստեղծել մի քանի եկամտի աղբյուրներ նույն բիզնեսի շրջանակներում: