Համակարգը աշխատեցնելու համար Ձեզ ուղղակի անհրաժեշտ է որոնման տողում փնտրել՝ <<retail jobs>> արտահայտությունը: Համակարգը առաջ կբերի Ձեր տարածքում առկա աշխատանքային հայտարարությունները, որտեղ Դուք կարող եք տեսակավորել դրանք՝ հետագա որոնումների համար:
Հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ օգտատերը հնարավորություն ստանա օգտագործելու Google-ի արհեստական ինտելեկտը՝ աշխատանքային հայտարարությունները ըստ պահանջմունքների դասակարգելու և տեսակավորելու համար: Դրանով կգտնեք հենց այն աշխատանքի տեսակը, որը հետաքրքրում է Ձեզ:
Հետաքրքիրն այն է, որ Google-ը օգտվելու է Facebook-ի, Linkedin-ի և նմանատիպ այլ գիգանտների բազաներից՝ համալրելու սեփական աշխատանքային ցանկը և հնարավորություն տալու աշխատանք փնտրողներին՝ օգտվելու առավել հարմար աշխատանքի որոնման համակարգից:
1.Հետաքրքրասիրություն
Հաջողակները հետաքրքրասեր են: Եթե ինչ-որ բան չգիտեն, անմիջապես փորձում են սովորել, տեղեկատվություն հավաքել: Հաջողակ գործարարները տեղեկատվության յուրահատուկ պահոց են: