Ջոն Լեվի
Ո՞րն է նրա հաջողակ բիզնեսի գաղտնիքը:
Նա ստեղծում է կապեր, ինչպես նաև անհարմար ու իրեն նյարդայնացնող իրավիճակներ և իր առջև դնում ռազմավարական նպատակներ, որոնք իր խմբից սովորածի, ինչպես նաև աշխարհի շուրջ կատարած ճամփորդությունների արդյունքն են: Կյանքին նրա մոտեցումը ընդգծված է «օպտիմալ անհանգստություն» գաղափարով: Ինչպես գրում է նա. «Եթե քո սրտի զարկերը չեն արագանում, ապա մարտահրավերը չափազանց հեշտ հաղթահարելի է: Եթե ուզում ես ապրել հետաքրքիր կյանքով, ապա պետք է ընդունես այն մարտահրավերները, որոնք չգիտես՝ ինչպես հաղթահարել»:
Նա հիմք է ընդունել հոգեբաններ Ռոբերտ Յերկեսի և Ջոն Դոդսոնի 20-րդ դարի հետազոտությունը, ըստ որի, գոյություն ունի նյարդերի վրա ազդելու իդեալական չափաբաժին, որի շնորհիվ մարմինը կարող է ներկայանալ լավագույն ձևով:
Այս գաղափարը մեծ տարածում գտավ շատ այլ հետազոտողների շրջանում՝ ներառյալ հունգարացի Միհայ Չիկսենտմիհայը, ով գործածության մեջ դրեց հոսք տերմինը, որն իրենից ներկայացնում է գործողության դրդելու իրավիճակ, որ թույլ է տալիս ստանալու առավելագույն արդյունք:
: