SmartMag Issue 2 | 页面 12

Նախ, գաղտնիք՝ զբաղված մարդկանց մասին: Կարևոր չէ՝ որքան չբացած նամակներ ունենք մենք. մենք միշտ բացում ենք այն նամակները, որոնք հետաքրքրում են մեզ: Ընտրությունը՝ պատասխանելու նրան, թե՛՝ ոչ, մենք կատարում ենք առաջին 30 վայրկյանում:

Հիշում եմ նմանատիպ նամակ՝

Բարև Ձեզ, Ռեմիթ,

Իմ անունը Միշել է, և ես սովորում եմ տեխնոլոգիա և հոգեբանություն: Եկող շաբաթ լինելու եմ Նյու Յորքում և մտածում էի՝ արդյո՞ք կարող եմ սուրճի հրավիրել Ձեզ:

<<Ընդհանուր կապ 1>> և <<Ընդհանուր կապ 2>>, իրականում, առաջարկել են ինձ դիմել Ձեզ: Ես մի համոզիչ տեխնոլոգիական նախագծի վրա եմ աշխատում, որը կարող է հետաքրքիր լինել Ձեր աշխատանքի համար այս ոլորտում:

Ինչպես է հաջորդ հինգշաբթին՝ 4/20 կամ ուրբաթը՝ 4/21: Ես ազատ եմ ամբողջ օրվա ընթացքում, հատկապես կեսօրին և կարող եմ հանդիպել՝ երբ Ձեզ հարմար կլինի:

Շնորհակալություն,

Միշել

Նամակն աշխատեց, բայց եկեք՝ ցույց տամ՝ ինչպես:

Ռեմիթ Սեթի