Google-ը ունի 57,000 աշխատակից ամբողջ աշխարհում: 2009 թ-ին Google- ը մեկնարկեց իր առաջին Android հեռախոսը՝ Nexus One-ը, և բոլոր 57,000 աշխատակիցները ստացան այդ հեռախեսներից որպես Ամանօրյա նվերներ: Գրեթե ամեն տարի, աշխատակիցները ստանում են նոր Nexus Android հեռախոսներ, սակայն 2016-ին Google-ի աշխատակիցների անունից ԱՄՆ-ում անապահով երեխաները ստացել են 30 մլն դոլար արժողությամբ Ամանորյա նվերներ, ներառյալ Chromebook-եր, հեռախոսներ և հարակից տեխնոլոգիական աջակցություն:
Բացի այդ, Google- ը կազմակերպում է մեծ խնջույքներ և հրավիրում իր ավելի քան 30,000 աշխատակիցներին ովքեր աշխատում են Mountain View գլխամասային գրասենյակում նշելու տոներ ինչպիսիք են Սուրբ ծնունդը կամ Հելոուինը:
Apple-ն ունի շուրջ 100,000 աշխատակից ամբողջ աշխարհում: 2014 թ.-ին Apple- ի աշխատակիցները ստացել էին 60 դոլարի համարժեք նվեր պայուսակներ: Հաջորդ տարի բոլորը զարմացած էին, երբ նրանք ստացան ինը ամսվա Apple Music-ի բաժանորդագրություն, որն արժեր 90 դոլար, և անվճար զույգ urBeats ականջակալներ, որոնք խանութներում վաճառվում են 100 դոլարով: