SmartMag Issue 11 | Page 13

Հետո նրանք ավտոբուսով կգնան Bondi Junktion, որն էլ հենց Շերոնի Սուրբ Ծննդյան նվերն է թիմին։ Օրը կավարտվի El Topo-ում ընթրիքով, որտեղ նրանք ցույց կտան և կպատմեն իրենց գնումների մասին տարեվերջի տոները նշելու համար։

Վաուգհիան Ռոուզելը՝ Vend-ի CEO-ն և հիմնադիրը, իր թիմին կտանի գետային ճանապարհորդության։

Վաուգհանը պլանավորում է Սանտայի նման հագնվել և միանալ Աուքլենդի և Վելինգտոնի թիմերին, որոնց նպատակակետը հյուսիսարևմտյան Նոր Զելանդիան է։ Նա ասում է, որ Նորզելանդական Սուրբ Ծննդյան խնջույքները միշտ ջրային են եղել, սկզբում՝ ոչ միտումնավոր, հետո այն դարձել է ավանդույթ։ Դա կապված է Vend-ի արմատների հետ Նոր Զելանդիայում։

Թայսոն Հեքվուդը՝ Braintree-ի նախագահը, պինգ պոնգի առաջնություն է կազմակերպելու իր անձնակազմի համար։

Նրանք կբաժանվեն խմբերի հենց իրենց աշխատանքային խմբերով։

Գրեգ Թեյլորը՝ Clipp-ի համահիմնադիրը, իր թիմին հրավիրելու է Սիդնեյի լավագույն սթեյքը վայելելու։

–Մենք նշելու ենք the Cut-ում՝ Սիդնեյի ավագույն սթեյքը ճաշակելով։

Մեթ Բալոքը՝ eWay-ի հիմնադիրը, իր թիմի Սուրբ Ծննդյան խնջույքի գաղտնիքը չի բացում։

–Սիրում եմ Սուրբ Ծննդյան և ամառային արձակուրդները, քանի որ այն ողջ թիմին հնարավորություն է տալիս ընդմիջել և պլանավորել հետագա անելիքները։

Ամեն տարի մենք զարդարում ենք գրասենյակը դեկտեմբերի 1-ին։ Իսկ խնջույքը այս տարի 12-ին ենք պատրաստվում անել, չենք ուզում շատ բան բացահայտել, որովհետև անձնկազմի համար դա անակնկալ է։ Այնուամենայնիվ նախորդ տարի մենք գարնանային կառնավալ արեցինք, որի ժամանակ մեր թիմը գրազ եկավ eWay-ի թեմատիկ ձիարշավում։ Բոլորը հագնվել էին ձիարշավի համազգեստներ և լավագույն հագուստի համար մրցանակ շնորհվեց։