SmartMag Issue 10 | Page 4

YouTube-ը մարքեթինգի միջավայրում

Մոտ 2500 տարի առաջ հունական փիլիսոփա Հերակլիտը ասել է՝ «Փոփոխությունը միակ հաստատունն է»: Այսօր այդ իրավիճակը, հատկապես, համապատասխանում է ժամանցային տեսահոլովակների արդյունաբերությանը: Այսօրվա իրականությունը շատ հեռու է այն օրերից, երբ տեսահոլովակներ դիտելու միակ տարբերակը հեռուստացույցն էր՝ սահմանված ժամանակացույցով: Այժմ սպառողները կարող են ընտրել, թե ինչ դիտեն, երբ և որտեղ: Սակայն, եթե արագ փոփոխվող վիդեո միջավայրը կարող է շփոթեցնել սպառողներին, ապա ընկերությունների համար կրկնակի անգամ դժվար է սպասարկել նրանց: Սա լավագույն կերպով ստացվում է Google-ին պատկանող YouTube ընկերության մոտ: