«Կշտացած» ("Fed Up") (2014)
Ատլաս ֆիլմեր
Ինչի՞ մասին է այն. Ամերիկյան սննդի արդյունաբերության ուսումնասիրություն է, թե ինչպես է մշակված սննդամթերքը, մասնավորապես, շաքարը նպաստում գիրության նման մահացու հիվանդությունների առաջացմանը:
Ինչու՞ պետք է տեսնեք այն. «Գիրությունը, սովորաբար, կարելի է համարել կամքի ուժի պակաս: Դա մի բան է, որից կարելի է խուսափել ճիշտ ուտելով և մարզվելով: «Կշտացած»-ը պնդում է, որ խոշոր կորպորացիաները ինտենսիվ լոբբինգի միջոցով համոզել են կառավարությանը շաքարավազ դնել ամեն ինչի մեջ: Երեխաները հնարավորություններ չունեն, եթե նույնիսկ ուզում են գործել դրա դեմ»: - Քրիս Ուելլեր, ավագ վերլուծական լրագրող:
«Cowspiracy» (2014)
Netflix
Ինչի՞ մասին է այն. Արկտիկայից մինչև անապատ, ինչպես նաև ծովափերից մինչև ջունգլիներ, այս ոգեշնչող սերիալը, ուսումնասիրում է մարդկության հարմարվողականությունը և բնության հետ փոխհարաբերությունները:
Ինչու՞ պետք է տեսնեք այն. «Ինձ թվում է, որ ես առաջին անգամ եմ տեսնում այս ֆիլմը ամեն անգամ, երբ տեսնում եմ զարմանալի տեսարաններ և գերազանց պատմություն: Չեմ կարծում, որ ժամանակ եմ կորցնում, երբ դիտում եմ այդ վավերագրական ֆիլմերը»: -Անտոնիո Վիլլա-Բոաս, տեխնոլոգիական թղթակից: