SmartMag Issue 1 | Page 2

Ինչու՞ բիզնես շաբաթաթերթ

#SmartMag

Ինչու՞ են մեզ անհրաժեշտ բիզնես շաբաթաթերթեր: Ի՞նչն է կարևոր դրանցում: Ինչու՞ պետք է համարել դրանք կարևոր սեփականություն բոլոր նրանց համար, ովքեր ուզում են տեղեկացված լինել բիզնես աշխարհին, ավելի խորությամբ հասկանալ բիզնես մշակույթը, հնարավորության դեպքում՝ կերտել սեփական բիզնեսը և, իհարկե, ավելի գրագետ բիզնես ռազմավարություն մշակել սեփական կազմակերպության համար:

Իհարկե, շատ պատասխաններ կան: Եթե անկեղծ լինենք ինքներս մեզ հետ, պետք է փաստենք, որ մենք պետք է ունակ լինենք՝ անհրաժեշտության դեպքում, փոփոխելու մեր բիզնես ռազմավարությունը, կամ, գոնե, ի վիճակի լինենք՝ կատարելու վերլուծություն, որը ֆինանսական առողջացման կհանգեցնի:

Փորձելու ենք հենց սկզբում Ձեր ուշադրությունը հրավիրել կարևոր հարցերին, որոնց ցանկացած հաջողակ գործարար պետք է տեղյակ լինի: