SmartMag Issue 1 | Page 13

Ինչպես 0 եկամուտ ունեցող կազմակերպությունից վերածվել բազմամիլիոնանոց եկամտով կազմակերպության

Առաջինը Վաճառքների մասնագետ վարձեք

Մենք սիրում ենք աշխատասեր, եռանդուն և Սմարթ մարդկանց: Եթե Դուք ուզում եք և պատրաստ եք սովորել, ապա մենք կօգնենք Ձեզ: Մեր կազմակերպությունում, նույնիսկ մինչև մարդկային ռեսուրսների ղեկավար վարձելը, մենք գտանք վաճառքների մասնագետի: Ահա՝ որքան ենք կարևորում դա: Կարևոր է այն

հանգամանքը, որ մեր կազմակերպությունում շեշտը չենք դնում կայացած որակյալ մասնագետների վարձակալության վրա: Մենք ստեղծում ենք այդ մասնագետներին մեր որակյալ թրեյներների օգնությամբ: Իսկապես, քո ապրանքը գովազդելու և զարգացնելու գործում

առավել հեշտ է կերտել նոր մոտեցումներ երիտասարդ և եռանդուն մարդկանց միջոցով, քան ինչ-որ կարծրատիպերով կայացած մասնագետների օգնությամբ, որոնք, հաճախ, կարող են չշարժվել ժամանակի նորարարություններին համընթաց: Եվ, իսկապես, ինչու՞ չփորձեինք: Մենք արեցինք դա և չփոշմանեցինք:

YOTPO ընկերության տնօրեն և վաճառքների բաժնի ղեկավար Թոմ Ռոթեմ