SmartMag Edition 4 | Page 9

Շուլցը ուներ հետևյալ համոզմունքը՝ «օգտագործենք մեր մասշտաբները հանուն լավ գործերի», և նրա համոզմամբ` սա պետք է նաև այլ գլոբալ ընկերությունների մոդելը հանդիսանար: Շուլցը պայքարում էր հանուն մարդասիրական նպատակների՝ ինչպես օրինակ հասարակության բազմազանության խնդրի կարևորությունը, ռասսայական խտրականությունը, կարևորում էր նաև ազգերի միջև երկխոսությունը:

Շուլցը, լինելով ընկերության նախագահ և գործադիր տնօրեն, կարողացել է ընկերության շահույթը 315 միլիոն դոլլարից բարձրացնել մինչև 945 միլիոն դոլլար: Նշենք նաև, որ վերջերս Starbucks-ը գրանցել է շահույթի աննախադեպ աճ՝ 2.8 միլիարդ դոլար: