SmartMag 8 | страница 3

* Խնդրի լուծո'ւմ առաջարկեք, ոչ թե միայն բիզնես դրեք։

Շատ ձեռնարկատերեր պարզապես ուզում են ընկերություն հիմնել, որ հիմնեն ընկերություն։ Սա վատագույն տարբերակն է։ Ձեզ և ձեր բիզնեսին առաջ մղողը պիտի խնդիր լուծելու ցանկությունը լինի։ Ընկերություն հիմնելը դժվար է. եթե տարված չես նրանով, ինչով զբաղվում է ընկերությունդ, կձախողվես։ Էնբարն ասում է, որ իր ծնողներից ոչ մեկը քոլեջ չի գնացել, այդ իսկ պատճառով, նրանք Էնբարի մեջ մտցրել էին սովորելու գաղափարը՝ անկախ գնից։ Բայց չորս տարվա բակալավրից ու երկու տարվա բիզնես դպրոցից հետո, նա այդպես էլ չսովորեց ամենակարևոր երկու հմտությունները՝ ինչպես արժեք ստեղծել և ինչպես վաճառել։ Ահռելի քանակությամբ գումար ու ժամանակ ծախսեց նա երազանք գնելու համար, որը նրան արժեք ստեղծելու կոնկրետ միջոցներ չտվեց։ Այսպիսով, նա ուղղակի ընկերություն չհիմնեց, այլ նպատակ դրեց լուծել բարձրագույն կրթության ROI-ի (ներդրումից վերադարձելիություն) հարցը և այդ նպատակն էլ դեռ նրանց առաջնորդում է։

* Մի՛ սպասեք պատրաստ լինելուն։

Եթե չափազանց շատ մտածեք, պլանավորեք կամ սպասեք պատրաստ լինելուն, երբեք Ձեր առաջին քայլը չեք անի։ Flatiron School-ի համահիմնադիր Էյվի Ֆլոմբաումը Էնբարին սովորեցրել է անգործության արժեքը։ Իրար հանդիպելու ու առաջին դասասենյակի համար կանխավճար տալու միջև ժամանակային տարբերությունը մի քանի շաբաթ է եղել։ Նրանց առաջին քայլերից մեկը հետազոտությունը կամ բիզնես պլան գրելը չէր, այլ բեռնատար վարձելը և սեղաններ գնելը։ Եթե նրանք չպահպանեին արագությունը,հաջողության չէին հասնի։ Եթե մտածում եք, որ արագ եք, միևնույն է դեռ հավանականություն կա, որ բավականին արագ չեք։