1.Հետաքրքրասիրություն
Հաջողակները հետաքրքրասեր են: Եթե ինչ-որ բան չգիտեն, անմիջապես փորձում են սովորել, տեղեկատվություն հավաքել: Հաջողակ գործարարները տեղեկատվության յուրահատուկ պահոց են:
Տղամարդկանց մեծամասնությունը ավելի ուղղակի են մտածում ՝ նրանք կամ հավանում են այն, ինչ վաճառում եք, կամ՝ ոչ: Կանանց դեպքում ավելի քիչ է հավանականությունը, որ կարտահայտեն իրենց կարծիքը: Դուք պետք է կարողանաք կարդալ «նշանները» որպեսզի արժանանաք իրենց վստահությանը:
Ամենավճռականը առաջին քայլն է: Վաճառողը պետք լինի վստահելի, հուսալի և պատրաստ հասկանալու կնոջ տված «նշանները»: Եթե Ձեր փաստերը հետաքրքրեցին նրան, Դուք կլսեք նման արտահայտություններ. «Ես էլ եմ այդպես կարծում», «Ես այդպես էլ կանեի»: Այսպիսով, նա ուզում է ցույց տալ, որ «ուզում է ավելի շատ բան իմանալ»: Բայց մի՛ վաճառեք դեռևս, այլապես կկորցնեք նրան: Հաշվի առնելով ավանդական վաճառքի
մարտավարությունները և ռազմավարությունները՝ շատ խորհրդատուներ դա կտեսնեն որպես իրենց հնարավորություն՝ ներկայացնելու իրենց փորձը և արժեքը, բայց պետք չէ շտապել:
Երկրորդ քայլը՝ ամեն ինչ ուսումնասիրելն է և զգուշորեն հարցեր տալը, ինչպիսիք են. «Ի՞նչն է կանգնեցնում Ձեր ավելի ներգավվածությունը», «Ինչպիսի՞ն է ձեր իրավիճակը», և այլն: Նա պետք է իմանա, որ Դուք իրոք լսում եք և թույլ եք տալիս նրան հայտնել իր մտահոգությունները:
Երրորդ քայլն այն է, որ դուք պետք է հասկանաք, թե կարող եք, արդյոք, տրամադրել նրան այն, ինչ նա փնտրում է: Երբ նա ավելի շատ է կիսվում Ձեզ հետ իր, իր ընկերոջ, իր իրավիճակի մասին, Դուք պետք է շարունակեք տալ հարցեր՝ թույլ տալով նրան խոսել, հայտնել իր մտահոգությունները և տեսնել, որ Դուք իսկապես լսում եք և հոգում իր մասին: Անկախ նրանից, նա կդառնա ձեր հաճախորդը, թե ոչ, այս գործընթացը կօգնի ունենալ ավելի շատ հաճախորդներ, որոնցից ավելի շատերը կհեռանան գնումներ կատարած: