SmartMag 6 | Page 10

Ինչպես ձախողված ավիաընկերություՆը դարձավ լավագույնը Ասիայում

AirAsia-ն իր գործունեությունը սկսել է 2001 թ.-ին՝որպես Թոնի Ֆերնանդեսի կողմից հիմնադրված առաջին ասիական բյուջեի ավիաընկերություն: Նա սկսեց ընկերությունը՝ գնելով ձախողված ավիաընկերություն Մալազիայում: Ավիաընկերությունը պատկանում էր Մալազիական կառավարությանը, որը, ի վերջո, վաճառեց այն Ֆերնանդեսին 25 պենսով: AirAsia-ն շատ գումար ուներ, և Ֆերնանդեսը որոշեց զարգացնել մարքեթինգային տարբերակումն ու ընկերության նպատակները և գտնել ընկերության թիրախային շուկան: Գտնելով թիրախային շուկան՝ Ֆեռնանդեսը ներկայացրեց կարճ և էժան թռիչքներ ունենալու հնարավորությունը դեպի Ասիա ուղղություններով: Ընկերությունը սկսեց 2 ինքնաթիռով 2002 թվականին, իսկ այժմ այն ունի 72 ինքնաթիռ՝ ավելի քան 108 ուղով: Մոտ 55 միլիոն մարդ թռչում է AirAsia-ով ամբողջ աշխարհում: Ավիաընկերությունը առաջարկում է ավելի քան 400 չվերթներ Մալայզիայից, Թայլանդից, Ինդոնեզիայից և Սինգապուրից: «AirAsia»-ն համադրեց հզոր մարքեթինգային պլանը տեխնոլոգիական առաջընթացի հետ՝ հաջողության հասնելու ռազմավարության մշակման գործում: