Science and Technology Museum at Ayb Learning Hub | Page 3

ܲʲ´²Ü Գիտության զարգացումը տարիներ շարունակ եղել է «Այբ» կրթական հիմնադրամի ուշադրության կենտրոնում։ «Այբ» հիմնադրամն իրականացնում է բազմաբնույթ գործունեություն գիտության ոլորտում` նախագծելով և հիմնելով օրինակելի կրթական միջավայրեր ու համայնքային կենտրոններ, որոնք խթան են ծառայում համակարգային փոփոխությունների համար: «Այբ»-ի ստեղծած օրինակները տեսնելով՝ հասարակությունը դառնում է արդի կրթական չափանիշներին ու պահանջներին բավարարող նոր ու բարձրորակ կրթական միջավայրերի պահանջատեր և նմանատիպ օրինակելի միջավայրերի ստեղծող ու բազմապատկող: «Այբ կրթական հանգույց» ծրագիրը «Այբ»-ի կարևորագույն և խոշորածավալ ծրագրերից է: «Այբ» հանգույցը մի միջավայր է, ուր խաչաձևվում են մանկավարժությունը, գիտությունը, արվեստը, գործարարությունը և այլ արհեստավարժ ոլորտներ: «Այբ»-ը Հայաստանում առաջին դպրոցական ավանն է, որը կոչված է դառնալու համայնքային կյանքի միկրոհամակարգ և խմորելու ազգային՝ մակրոհամակարգի զարգացումը: Գիտության թանգարանը «Այբ» ավանում ներդաշնակորեն կմիաձուլվի նորարար ու ստեղծագործ միջավայրին և կխթանի գիտության նկատմամբ համընդհանուր հետաքրքրության աճը։ INTRODUCTION The development of science has been central to the Ayb Educational Foundation’`s mission for many years. To this end, the Ayb Foundation engages in a wide range of scientific projects, designing and creating model educational environments and community centers to promote system-wide improvements for all students and schools. By expanding horizons, Ayb encourages society to seek higher standards in education and educational environments, creating a ripple effect throughout the system. The Ayb Learning Hub (Ayb School) is Ayb’`s flagship project. The Ayb Learning Hub is an environment where teaching excellence meets cutting-edge science and art in a dynamic, entrepreneurial, professional setting. The Ayb campus is the first in Armenia to aspire to be a microsystem of educational innovation and community life that can serve as the impetus for macrosystemic development at the national level. The science museum will find resonance with Ayb’`s innovative and creative campus, raising the profile of science and technology in society at large. 01