ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Հետազոտության թեմայի արդիականությունը
Թուրքիայի Հանրապետության պատմաքաղաքական զարգացման կարևորագույն գործոններից մեկը ավտորիտար իշխանության և խարիզմատիկ առաջնորդության առկայությունն է ։ Այս գործոնների առաջացման և զարգացման պատճառները ուղղակիորեն կապված են Թուրքիայի սոցիալմշակութային դինամիկայի հետ. ավտորիտար իշխանությունը և խարիզմատիկ առաջնորդությունը նպաստում էին թուրքական ավանդական հասարակության համերաշխմանը( solidarization) հանրապետության արդիականացման պայմաններում ։ Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ հանրապետական Թուրքիան ձևավորվել էր ավտորիտար արդիականացման արդյունքում, որի ընթացքում ժամանակակից պետություն ստեղծելու համար փոխառվել էր բարեփոխումների արևմտյան մոդելը ։ Քեմալական ռազմականբյուրոկրատական վերնախավի ՝ այս մոդելով իրականացրած լայնածավալ փոփոխություների արդյունքում Թուրքիայի հասարակությունը զրկվեց համերաշխման հիմնական ձևերից, որոնք հիմնված էին այսպես կոչված « ավանդույթի իշխանության վրա »։ Այդ պատճառով քեմալական քաղաքական վերնախավը գիտակցաբար կիրառում էր հասարակության համախմբման այնպիսի մեխանիզմներ, որոնք հանդիսանում էին « ավանդույթի իշխանության » սիմուլյակրներ ։ Ստեղծված սոցիալ-մշակութային և հատկապես քաղաքական համակարգի պահպանման և զարգացման համար կարևորագույն նշանակություն ուներ « խարիզմատիկ առաջնորդության » սիմուլյակրը, որը երբեմն ձևավորում էր քաղաքական առաջնորդի անձի պաշտամունք ։ Այս սիմուլյակրը պարբերաբար կիրառվել է Թուրքիայի իշխող վերնախավի կողմից հանրապետության պատմության ողջ ընթացքում ։
Մինչդեռ ժամանակակից պատմագիտության մեջ Թուրքիայում խարիզմատիկ առաջնորդության ու անձի պաշտամունքի առաջացման պատճառները կապվում են քաղաքական գործիչների անձնային հատկանիշների և տիրապետող գաղափարախոսությունների հետ ։ Սակայն թուրքական օրինակի պատմահամեմատական դիտարկումը այլ արևելյան քաղաքական համակարգերի համատեքստում ցույց է տալիս, որ « խարիզմատիկ առաջնորդությունը » մշտապես առկա է թուրքական քաղաքական համակարգում ՝ հանդիսանալով սոցիալ-մշակութային դինամիկայի կարևորագույն բաղադրիչ ։
Վերոնշյալ հանգամանքներից ելնելով ՝ արդիական ու հրատապ է դառնում հասկանալ, թե որոնք են խարիզմատիկ առաջնորդության և անձի պաշտամունքի ձևավորման պատճառները և մեխանիզմները Թուրքիայում ։ Դա պարզելու համար նպատակահարմար է դիտարկել Թուրքիայի երկրորդ
3