News 13.09.2017 20170620_141108_am_Հիմնական սեղմագիր | Page 18

ներկայացված են արևելյան ավանդական հասարակության արդիականացման առանձնահատկությունները ։ Ցույց է տրվում, որ « ավանդույթի իշխանության » մեխանիզմների, և հատկապես խարիզմատիկ առաջնորդության կիրառման անհրաժեշտությունը բխում է արդիականացման բնույթից ։ Ներկայացվում են « ավանդույթի իշխանության » մեխանիզմների կիրառության օրինակները Թուրքիայի Հանրապետությունում ։ Առանձնապես անդրադարձ է կատարվում խարիզմատիկ առաջնորդության կառուցարկման գործընթացին ՝ Մ. Ք. Աթաթյուրքի օրինակով ։
Ատենախոսության երրորդ գլուխը կրում է « ԽԱՐԻԶՄԱՏԻԿ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ. ԻՆՈՆՅՈՒՆ ԵՎ « ԱԶԳԱՅԻՆ ՇԵՖԻ » ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ » վերնագիրը:
« Պաշտամունքի արտադրությունը. ներածություն » վերնագրով ա- ռաջին ենթագլխում ներկայացված է խարիզմայի նշանակությունը հասարակություն-իշխանություն հաղորդակցության ապահովման համար ։ Լուսաբանվում են խարիզմատիկ առաջնորդության ՝ քաղաքական գործչի անձի պաշտամունքի վերաճելու պայմաններն ու ընթացքը ։ Տրվում են անձի պաշտամունքի տիպաբանական առանձնահատկությունները ։ Ներկայացվում են Թուրքիայում անձի պաշտամունքը տարածող և սպասարկող կառույցներն ու դրանց դերը ։
Երրորդ գլխի երկրորդ ենթագլուխը վերնագրված է « Պաշտամունքի մշակութային արտադրանքը »: Այս ենթագլխում մանրամասն ուսումնասիրված են պաշտամունքի տարածման հիմնական ուղիները( լրատվական հարթակ և հանրային-տարածական հարթակներ), որոնք գտնվում էին իշխանության վերահսկողության ներքո ։ Տիպաբանորեն ներկայացվում են պաշտամունքի հիմնական դրսևորումները ՝ վերբալ, պատկերային-դեկորատիվ և խաղարկային ։ Մանրամասն անդրադարձ է կատարվում Ինոնյուի իշխանության օրոք ԶԼՄ-ների վիճակին և դրա միջոցով անձի պաշտամունքի տարածմանն ու կառուցարկմանը ։ Ինոնյուի իշխանության պատկերների տարածման և իշխանական հաղորդակցության համար կարևոր էին պաշտամունքի վերբալ դրսևորումները, որոնցում նշանակալի տեղ էին զբաղեցնում բյուրոկրատական թղթաբանությունը, գեղարվեստական գրականությունը, Ինոնյուի ճառերը և այլն ։ Ցույց է տրվում, որ ավանդական հասարակության համար վիզուալ պատկերները( ֆոտո, խորհրդանիշներ, քանդակագործություն, ճարտարապետություն, պաստառ, թատրոն և այլն) մեծ կարևորություն ունեին ՝ պայմանավորված թուրք բնակչության գրագիտության աստիճանով ։ Պաշտամունքի կառուցարկման խաղարկային ձևերը ներկայացվում են որպես « պետական քարոզչական բեմականացումներ », որոնք ենթադրում էին իշխանության օբյեկտ հանդիսացող հասարակության մասնակցություն իշխանական հաղորդակցությանը ՝ այդպիսով լեգիտիմացնելով խարիզմատիկ առաջնորդության կառուցարկման գործընթացը( այդպիսիք էին, օրինակ,
18