MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 164
Շարունակելով վերլուծությունը տարիքային չափանիշի հետ
փոխկապվածության մեջ` նկատենք, որ հայկական հեռուստալիքներ
դիտողների մեջ համեմատաբար պասիվ զանգված կազմում են ավագ
սերնդի ներկայացուցիչները (22,2%), այնուհետև` երիտասարդները
(28,9%), իսկ միջին տարիքային խումբն այն մեծ զանգվածն է (48,9%),
որը կա՛մ նպատակաուղղված, կա՛մ ենթագիտակցորեն գործողու-
թյուններ է իրականացնում հայաստանյան սոցիալ-մշակութային կյան-
քին հարմարվելու ուղղությամբ: Այլ հեռուստալիքների սպառողների
մեջ երիտասարդները կա՛մ փոքր զանգված են կազմում կա՛մ բա-
ցակայում են (արաբականի դեպքում 20,7%, թուրքականի դեպքում`
0,0%, տե´ս գծապատկեր 2):
Որոշակի առանձնահատկություն է բացահայտվել նաև զբաղվա-
ծության հարցի հետ փոխկապվածության վերլուծության արդյունքում.
տնտեսապես պասիվ զանգվածը, որի մեջ մտնում են գործազուրկները,
տնային տնտեսուհիներն ու թոշակառուները, առաջին հերթին, բա-
ցառապես թուրքական հեռուստատեսության լսարանն է կազմում,
այնուհետև` արաբական, իսկ վերջում` հայկական (համապատասխա-
նաբար, 100,0%, 75,9%, 65,9%): Այս զանգվածը պասիվ է նաև ընդհան-
րապես հեռուստատեսության սպառման հարցում. հեռուստացույց
չունեցողները բացառապես նրանք են (100,0%), հեռուստացույց չդի-
տողների մեջ ևս մեծամասնությունը նրանք են (57,1%):
Սիրիահայերի կողմից նախընտրելի հեռուստահաղորդումների
հիմնական թեմատիկայի և ուղղվածության վերլուծության արդյունքում
էլ հենց բացահայտվում է ԶԼՄ-ների կատարած գործառույթները նրանց
համար, ինչպես նաև որոշակի հիմքեր տալիս` նկարագրելու նրանց
սոցիալ-մշակութային ադապտացիայի առկա վիճակը: Ընդհանուր առ-
մամբ, սիրիահայերի կողմից դիտվող հեռուստատեսային հաղորդում-
ները հետևյալ կշիռն ու դասավորվածությունն ունեն ընդհանուր հա-
ղորդումների մեջ:
164