լուսինը – ջերմությունն ու ջուրը – իգականն ու արականը, կյանքի հարատևությունն ու պտղաբերությունը:
Որպես սոլյառ մոտիվ
Եվս մեկ խորհրդանշական առանձնահատկություն. պարույրը և համակենտրոն շրջանը որպես լուսնի ու արևի գաղափարախոսություն 32: Հետաքրքիր է նշել, որ կուր-արաքսյան մշակույթում նման սիմվոլների առկայությունը խեցեղենի կոմպոզիցիոն զարդամոտիվներում քիչ չեն հանդիպում( աղ. II, նկ. 8-16): Ըստ իս` նույն մշակույթին պատկանող այս կոմպոզիցիաները կարելի է տարբերակել և բաժանել երկու խմբի: Առաջին խմբին պատկանում են այն կոմպոզիցիաները( աղ. II, նկ. 8 33, 9 34, 11 և 14 35), որոնք մեծ մասամբ բաղկացած են լինում կլոր կամ օվալաձև ներճկված զույգ փոսիկներից` տեղադրված հորիզոնական գծի վրա, որոնց արանքում հաճախ առկա է լինում քառակուսի կամ ուղղանկյունաձև վերադիր ելուստ( աղ. II, նկ. 8 և 9): Հաջորդ խմբին են պատկանում( աղ. II, նկ. 13 36, 15 37, 16 38) այն կոմպոզիցիաները, որոնք նախորդից տարբերվում են ՝ պահպանելով միայն առաջինի կառուցվածքը, զարգացնում են այն ՝ փոխարինելով կլոր ներճկված փոսիկները պարույրներով, իսկ վերադիր ելուստների կոմպոզիցիոն կենտրոնը կամ առանցքը պահելով, այն ևս զարգացնելով ՝ պատկերել են թռչուն, համակենտրոն շրջան կամ մեկ այլ ոճավորված էլեմենտ: Կոմպոզիցիաներից մեկում( աղ. II, նկ. 16)՝ զույգ ժապավեններից անկյուն կազմող առանցքում, տեղադրված է համակենտրոն շրջանը, գլխավերևում` ճառագայթաձև գծերով և դրանով նմանվելով արևին: Տվյալ հորինվածքները, կենդանական և սոլյառ համատեղ պատկերները
32
Ханзадян Э., Раннебронзовое поселение близ с. Аревик, СА 1969 / 4, էջ 170; А. Демирханян, Северо-восток Еревана в эпоху Арташесидов, Ереван, изд. « Гитутюн », 2010, էջ 78-79:
33
Սարդարյան Ս., Նախնադարյան հասարակությունը Հայաստանում, Երևան, ԵՊՀ, « Միտք » հրատ., 1967, աղ. LXVI-3:
34
Արագած, Ֆ. Մուրադյանի 2012թ. պեղ., Էջմիածնի պատմաազգագրական թանգարան, ինվ. N 5565.6:
35
Xанзадян Э. В., СА 1969 / 4, նշվ. աշխ., նկ. 4-6, նկ. 5-1:
36
Սարդարյան Ս., 1967, նշվ. աշխ., աղ. LXII-1:
37
Հայացք բրոնզի դարից, գտածոներ Հայաստանի բրոնզեդարյան դամբարաններից, կատալոգ-ալբոմ, Երևան, ՀՊԹ, 2010, էջ 14:
38
Խանզադյան Է., ՊԲՀ 1964 / 3, նշվ. աշխ., աղ. II-1: 203