ընթ երց ող ին
Մեր պարտքը ապագա սերնդին
Մեծ ոգևորությամբ և հպարտությամբ եմ իմ թիմի հետ պատրաստել «Մենք մեր մասին» ամսագրի հատուկ թողար
կումը, որը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության 95 ամյա հոբել յանին: Ամսագրի ստեղծման նպատակը հայ
մարդ ու, մասնավորապես երիտասարդ ության շրջանում պետության կարևորությունը վերաարժևորելը և հանրահռչակելն
է: Պատմական այս ժամանակաշրջանը մանրամասն ուսումնասիրել իս ոգևորությամբ և հպարտությամբ լցվեցի: Այդ ծանր
և դաժան ժամանակ հայության համար գրեթե անհաղթահարել ի թվացող խնդիրները և գոյատևման համար մղված Մայիս
յան փառահեղ հերոսամարտերը փաստեցին, որ ունենք այնպիսի գեն, որը թրծվել և կատարելագ ործվել է դարերով: Մեր
պատմությունը վկա՝ այն գոյատևում և արարում է դարեր շարունակ: Իհարկե, դեռ կատարյալ չենք, բայց երբ միասնական
ենք, գրեթե կատարյալ ենք: Պատմական այս իրադարձություններին իրազեկվածը չի կարող ուրանալ իր և իր ապագա սե
րունդների համար իրենց կյանքը զոհաբերած, առաքելությանը և ուխտին նվիրած հայ մարդկանց պատգամը: Ապագա սե
րընդին պարտավոր ենք թողնել հզոր և ապահով պետություն. յուրաքանչյուր հայ մարդ պետք է գիտակցի, որ իրենից է շատ
բան կախված, և իր օրինակով վարակի մյուսներին: Այսօր չունենք պետական գաղափարախոսություն, բայց բոլորիս համար
պարզ ից էլ պարզ է, որ մեր երեխաները պետք է ապահով և հզոր երկրում ապրեն: «Մենք մեր մասին» ամսագրի հատուկ
համարով փոքրիկ լուման ենք բերում մեր պետության կայացմանը և ապագայում արժանապատիվ ապրելու իրավունքի
հաստատմանը: Անկախությունը մեր էությունն է, խաղաղ երկնքի տակ ապրելու առաքելությունը, հզոր, կայացած պետու
թյունը՝ ապագա սերունդների երաշխավորը: Աստծու օգնությամբ և օրհնանքով թող միշտ խաղաղություն տիրի Հայաստան
աշխարհում, և կյանքով լի լինի հայ մարդը:
«Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն
«Մենք մեր մասին» ամսագրի հիմնադիր և տնօրեն
Պավել Սարգսյան
2 (22) 2013
7