մայրաքաղաք
Երևանը` Հայաստանի
բոլոր հանրապետությունների
մայրաքաղաք
Երկար մտածում էի, թե ինչպես կարել ի է համ եմատել Հայաստանի առաջին և երրորդ հան
րապետությունները։ Հիշեցի, որ և՛ առաջին, և՛ երրորդ հանրապետությունների մայրաքաղաքը եղել
և է Երևանը։ Եվ իմ մեջ ցանկություն առաջացավ գրելու հենց Երևանի մասին՝ ինչպիսին էր այն
ժամանակ (1918-20 թթ.) և ինչպիսին է այժմ։ «Այժմ»-ին ինքս եմ ականատես։ Ինչպիսին էր ան
ցյալում` օգնեցին գրքերն ու որոշ մարդիկ։
Եվ այսպես՝ ժողով րդագրական մի երկու տվ յալներ.
1918-20 թթ.
Երևան
Այժմ
Բնակչությունը՝ Բնակչությունը՝
1918 թ.՝ 50.000 2011 թ.՝ 1.121.900 մարդ
Տարածքը՝ 2010 թ.՝ 22.700 հա
Տարածքը՝ 1920 թ.՝ 1140 հա
Երևան
Դե, այդքան էլ ձանձրալի չէ, եթե հաշվի առնենք, որ հիմա Երևանում մոտ 22 անգամ
ավելի շատ մարդ է ապրում, քան 1918-ին։ Իսկ մեր վարչական շրջաններից, օրինակ, Էրեբունիի
տարածքը (4880 հա) չորս անգամ ավելի է այն ժամանակվա Երևանի ողջ տարածքից։
Մի քանի փաստեր.
1918-20 թթ.
1919 թ. հոկտեմբերի 20-ին
ներքին գործերի նախարարությունը
որոշում ընդունեց Երևանի փողոցները
գիշերները էլեկտրականությամբ
լուսավորելու մասին ։
2 (22) 2013
50
Այժմ
Երևան քաղաքի գիշերային
լուսավորությունն ապահովող ցանցը
կազմում է մոտ 1174 կմ։ Անգամ
բակերն են լուսավորում. 2009-10 թթ.
ընթացքում վերականգնվել է մոտ
322 կմ բակային լուսավորություն։