"MENQ" (We) magazine. 22 | Page 14
Դաշնակցութեան պատմութեան
պետություն
Ալեքսանդր Խատիսյան
Համո Օհանջանյան
2 (22) 2013
14
ֆինանսների՝ Խաչատուր Կարճիկ յան: Հուլ իսի 28-ին արդա
րադատության նախարար նշանակվեց Գրիգ որ Տեր-Պետ
րոսյանը: ՀՀ-ն պառլամ ենտական հանրապետություն էր:
Հայաստանի խորհրդի անդրանիկ նիստը գումարվեց 1918թ.
օգ ոստոսի 1-ին: Կուսակցական և ազգային տեսակետից այն
ուներ հետևյալ պատկերը. 18 դաշնակցական, 6-ական ներ
կայացուցիչ սոցիալ-դեմոկրատներից, սոցիալ իստ-հեղա
փոխականներից և Հայ ժողով րդական կուսակցությունից, 2
անկուսակցական, 6 մահմ եդական, 1 ռուս և 1 եզդի: Օգ ոս
տոսի 6-ին խորհրդարանը հաստատեց կառավարության
գործունեության ծրագիրը, որից հետո ՀՀ իշխանությունները
ձեռնամուխ եղան նորանկախ հանրապետության առջև ծա
ռացած բազմաթիվ հիմնախնդիրների կարգավորմանը:
Մինչև 1920թ. մայիսը ՀՀ կառավարությունը կոչվում էր մի
նիստրների խորհուրդ, իսկ դրանից հետո՝ նախարարների
խորհուրդ: Հանրապետության երկուսուկես տարվա (1918թ.
մայիս – 1920թ. դեկտեմբեր) գոյության ընթացքում ՀՀ չորս
վարչապետներն էլ (Հովհաննես Քաջազնունի՝ 1918թ. հունիս
– 1919թ. օգ ոստոս, Ալեքսանդր Խատիսյան՝ 1919թ. օգ ոստոս
(փետրվարից վարչապետի պաշտոնակատար էր) – 1920թ.
մայիս, Համազասպ Օհանջանյան՝ 1920թ. մայիս – նոյեմ
բեր, Սիմոն Վրացյան՝ 1920թ. նոյեմբեր-դեկտեմբեր) եղել են
կառավարող ՀՅԴ անդամներ, եղած հինգ կառավարություն
ներում կարևոր նախարարությունները պատկանել են դաշ
նակցականներին: Երկու անգամ ստեղծվել է կոալ իցիոն կա
ռավարություն՝ մեկը՝ Հայ ժողով րդական կուսակցության հետ
(1918թ. նոյեմբեր – 1919թ. հունիս), մյուսը՝ սոցիալ իստ-հե
ղափոխականների հետ (1920թ. նոյեմբերի 23 – դեկտեմբերի
2): Հայաստանի խորհուրդը հանրապետության ազգաբնակ
չության կողմից ընտրված մարմին չէր: ՀՀ ներքաղաքական
դրության կայունացումից հետո` 1919թ. հունիսի 21-23-ին
համամասնական ընտրակարգ ով տեղ ի ունեցան խորհրդա
րանական ընտրություններ: Ընտրելու իրավունք ունեին 20
տարին լրացած երկու սեռի բոլոր քաղաքացիները, նաև ՀՀ
տարածքում ապաստանած արևմտահայ գաղթականները:
Խորհրդարանական ընտրությունները բոյկոտեց ազդեցու
թյամբ հանրապետությունում երկրորդ քաղաքական ուժը`
Հայ ժողով րդական կուսակցությունը: Ընտրություններին
չմասնակցեցին նաև հայ կոմունիստները: Ըստ այդմ էլ` խո
րհըրդարանի 80 պատգամավորական տեղ ից 72-ը զբաղեց
րեց ՀՅԴ-ն, 4 տեղ ստացան սոցիալ իստ-հեղափոխականնե
րը, 1 պատգամավոր անկուսակցական էր: Ընտրվեցին նաև 1
եզդի և 2 թուրք (ադրբեջանցի) պատգամավորներ:
Նորընտիր խորհրդարանի հանդիսավոր բացումը տեղ ի ու
նեցավ 1919 թ. օգ ոստոսի 1-ին: Խորհրդարանի նախագահ
ընտրվեց Փարիզում գտնվող Ավետիս Ահարոնյանը: Օգ ոս
տոսի 7-ին կազմվեց նոր կառավարություն՝ Ա. Խատիսյանի
նախագահությամբ: Խորհրդարանն առանց ընդմիջումների
գործեց մինչև 1920 թ. մայիսի 5-ը, երբ բոլ շևիկների հակապե
տական ապստամբությունը ճնշելու պատճառաբանությամբ
ուղարկվեց հարկադիր արձակուրդի` օրենսդրական լիազո
րությունները փոխանցելով կառավարությանը: Հաստատվեց
Համազասպ Օհանջանյանի ղեկավարած բյուրո-կառավա
րության դիկտատուրան. կառավարության անդամներ դար
ձան իշխող ՀՅԴ բյուրոյի անդամները: Սակայն բոլ շևիկ յան
ապստամբության ճնշումից հետո բյուրո-կառավարությունը
հրաժարական չներկայացրեց: Խորհրդարանն աշխատանքի
վերադարձավ միայն 1920 թ. թուրք-հայկական պատերազմի
օրերին: 1920 թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ-ի խորհրդայնացմամբ
իրենց գործունեությունը դադարեցրին ՀՀ Խորհրդարանն ու
կառավարությունը: