« Ճարտարապետությունը պատմության ամենամեծ չգրված փաստաթուղթն է »
Դանիել Լիբեսկինդ
2017 թվականի հոկտեմբերի 2-8-ը առաջին անգամ Ճարտարապետության շաբաթ միջազգային փառատոնը տեղի կունենա Երևանում: Փառատոնին կողք կողքի ներկայացված կլինեն և ՛ միջազգային ճանաչում ունեցող ճարտարապետների և արվեստանոցների նախագծեր, և ՛ հայ ճարտարապետների ու նույնիսկ ուսանողական նախագծեր ։ Ցուցահանդեսը տեղի կունենա Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի « Թամանյան » սրահում: Փառատոնի ընթացքում կանցկացվեն նաև դասախոսություններ, կլինեն կինոդիտումներ: նախագծի Պրահայի հիմնադիր Պիտր Իվանովը, որը կխոսի այն մասին, թե ինչպես է պետք « վաճառել » ճարտարապետությունը, ինչպես նաև կպատմի իր անցած ճանապարհի մասին: Կինոդիտումների ժամանակ առաջին անգամ Հայաստանում կցուցադրվեն Իլա Բեկայի և Լուի Լեմոնեի( Ila Bêka and Louise Lemoine) կողմից նկարված « Ապրող ճարտարապետություն » կինոշարքի ֆիլմերը:
Փառատոնի օրակարգին, դասախոսությունների և կինոդիտումների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ ֆեյսբուքյան պաշտոնական էջում և www. architectureweek. am կայքում ։
Հատուկ դասախոսություն կունենա « Ճարտարապետական շաբաթ »