LAYOUT October 2017 #07 | Page 39

շրջակա շենքերի և միջավայրի նշանակության։ Նկարում նկատված սահուն անցումները նախագծում կատարվում են միևնույն գոտում, շեշտակին՝ տարբեր ֆունկցիայով գոտիների միջև։ Նշված գոտիներից յուրաքանչյուրն իր հերթին մասնատվելով՝ գոյանում է գորգի նկարվածքը։ Տրամաբանորեն միմյանց շարունակակող այդ մասնատումների միջև միշտ տեղադրված է բնական որևէ էլեմենտ՝ կանաչ, ծաղիկ, ջուր։ Այգու՝ փողոցների հետ փոխհատման հանգույցներում «գորգի» անընդհատությունը պահպանվում և ընդգծվում է այդ հատվածում փողոցի հատակի նյութի փոփոխությամբ: Իսահակյանի պուրակի բարեկարգման այս առաջարկը մի միտում ունի. վերաիմաստավորել Գյումրու պատմություն կրող շերտերը և վերադարձնել քաղաքին իրեն բնորոշ անհատական կերպարը։