08.
« ՀԱՐԹԱԿ » փառատոնի շրջանակներում « ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐԵԼՈՎ ԳՅՈՒՄՐՈՒ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊՈՒՐԱԿԸ » մրցույթին առաջադրված նախագծային առաջարկ
1-ին մրցանակ Հեղինակներ ՝ Արինե Քեշիշի, Զարուհի Մարգարյան
Իսահակյանի անվան պուրակը Գյումրու այն առանցքներից մեկն է, որի բարեկարգումը կբարելավվի առկա հասարակական միջավայրի որակը և Գյումրուն ևս մի քայլով կմոտեցնի իր վաղեմի կոչմանը, որպես մշակութային մայրաքաղաք: Մրցույթում պուրակի միայն մի հատվածն էր առաջադրված, սակայն վերջինիս ձգված և անանջատ հորինվածքը թելադրում էր այն զարգացնել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ. Այգին ՝ որպես « քաղաքում փռված գորգ », երբ յուրաքանչյուր շերտ ունի իրեն բնորոշ նկարվածքը և շունչը, որոնք միավորվելով ստեղծում են բազմաշերտ( բազմաֆունկցիա) և ամբողջական` մե ՛ կ օրգանիզմ: Հայեցակարգին հիմք է հանդիսացել բաուհաուսյան արտիստուհի Գունտա Շտելցլի աշխատանքը ՝ երբ նկարի մասնատումները դասավորված են ձգված կողմին ուղղահայաց և իրենցից ներկայացնում են չափսերով ու ձևով( նշանակությամբ) տարբեր հաջորդական շերտեր են ։ Շերտերի միջև անցումը նկարված է ինչպես սահուն, այնպես և շեշտակի կերպով ։ Այսպիսով ՝ ձգված ժապավենի մասնատումով ՝ ստեղծվել են ընդհանուր գոտիներ( մշակութային, մարզական, ակտիվ հասարակական, կրթական, հանգստի և մանկական), որոնց ֆունկցիան ընտրված է ըստ