LAYOUT November 2017 #08 | Page 7

Մարդկության պատմությունը աղավաղված է դրվագներով, որոնք առաջանում էին մարդկային մտքի ամենաանհասկանալի գործողություններով՝ մարդկության ոչնչացումը մարդկության կողմից։ Հիշատակի և hանդուրժողականության թանգարանը ընդգծում է այս անտրամաբանական քայլերը և ապահովում տեղեկություն՝ բոլոր մարդկանց միջև խաղաղ և հարգալից գոյակցության համար։ Հետևաբար, մեծ նշանակություն ունի այն , որ կառույցի կոնցեպտուալ դիզայնը կապված է իր համատեքստի հետ։ Հասարակական կարևորության մասին Հիշատակի և հանդուրժողականության թանգարանը ինտեգրում է ռասայական խտրականության պատճառով իրականացված ցեղասպանությունների հիշեցումը (Հիշատակ) և աններելի ժառանգությունը, որը մնացել է մեր ուսերին և պետք է տանի մեզ դեպի միմյանց հարգանքին և բազմազանության մեջ գոյակցությանը (Հանդուրժողականություն)։ Այս թանգարանը Մեխիկոյին տրամադրում է միջավայր ՝ ժողովրդավարական և բազմամշակութային շրջանակներում ապագա սերունդների զարգացումը ապահովելու համար։ Տարածական կոնցեպտի և բովանդակության մասին Թանգարանը կառուցված է նախալարված բետոնի և պողպատի համադրությամբ 7 հարկանի կառուցվածք ստանալու համար. 3-ը մշտական ցուցադրության համար, 4-ը՝ օժանդակ։ Այն տեղակայված է Հուարեզ Պլազա համալիրի շարունակական սյունաշարի