Քիչ էր մնում մոռանայի՝ առանց մեր անընդհատ և
ուղիղ մասնակցության և ղեկավարության չեն աշխատի
ջեռուցման, հովացման, օդափոխության, օդորակման,
էլեկտրասնուցման
և
էլեկտրալուսավորության,
ջրամատակարարման, կոյուղու, ցածր լարման ցանցեր
նախագծող մասնագետները, ավելի ճիշտ, իհարկե
կաշխատեն, բայց արդյունքում առաստաղը կկախվի
անընդունելի ցածր, խողովակները կխանգարեն
պատուհաններին, պատուհանները՝ վարդակներին, իսկ
շենքի ճակատները կզարդարեն տարբեր սարքեր՝ մեծ և
փոքր։
Շատ բաներ բաց եմ թողել, որպեսզի չձանձրացնեմ
ընթերցողին,
բացի
նախագծաշինարարական
հարցերից, ընթացքում պետք է լուծել նաև բազմաթիվ
ուրիշ խնդիրներ. համոզել պատվիրատուին զերծ մնալ
անիմաստ կամ ճակատագրային փոփոխություններից,
այնպես անել, որ ձեզ հավատան, վստահեն, ապացուցել,
որ զուգարանը փոքր չէ, իսկ միջանցքը հարմար է,
պայքարել ամսագրերում և ինտերնետում տեսած
օրինակների դեմ, կանգնել անփույթ շինարարների,
անուշադիր
իրականացնողների
գլխին,
աղոթել
շինարարության ֆինանսավորման անընդհատության և
պատվիրատուի առողջության համար, շտկել սեփական
և ուրիշների սխալները։
Եվ այս ամենը մենք պատրաստ ենք անել և անում
ենք ստեղծագործության իրականացման բերկրանքը
ապրելու համար։