LAYOUT November 2017 #08 | Page 20

Վերջինիս վրա ներկառուցված են արևային ֆոտովոլտայիկ փշուրանման բջիջներ, ինչն ապահովում է այլընտրանքային էներգիայի անհրաժեշտ չափաքանակի գեներացիան ։ Այս սնկաձև հորինվածքի շնորհիվ հնարավոր կլինի կուտակել անձրևաջրերը սնկի « ոտնամասում » նախատեսվող հորաններում ՝ հետագայում վերաօգտագործելու նպատակով ։ Լինելով ԹՈՒՄՈ-ին հարևան ոչ միայն ֆիզիկական, բայց նաև ֆունկցիոնալ, նախագիծը նախատեսում է միավորել կենտրոնները մեկ ընդհանուր մշակութային համակարգում, որտեղ բնական կապ կհանդիսանա Թումանյանի այգին ՝ դառնալով համալիրի հիմնարար բաղկացուցիչ մասը: