LAYOUT November 2017 #08 | Page 12

Հիշատակն ու Հանդուրժողականությունը զբաղեցնում են թանգարանի վերին երեք հարկերը( 5-րդ, 4-րդ, 3-րդ)։ Իջնելով վերին մակարդակից ՝ Հիշատակը ներկայացված է վերին երկու հարկերի սրահների ցուցադրություններում ։ Այս ցուցադրություններում ընդգրկված են Հոլոքոստին, Հայաստանին, Նախկին Հարավսլավիային, Սրեբրենիցա, Ռուանդային, Գվատեմալային, Կամբոջիային և Դարֆուրին վերաբերող ցեղասպանությունները և մարդկության հանդեպ ոճրագործությունները ։
Անցում կատարելով Հիշատակից դեպի Հանդուրժողականություն ՝ այցելուն ժամանակավորապես դուրս է գալիս դեպի Ատրիում ՝ դեպի ձիթապտղի գույնի ներկված « Երեխաների Հուշարձան »( ստեղծված հոլանդացի նկարիչ Յան Հենդրիքսի հետ համագործակցելով) բնական լուսավորված միջավայր, որտեղ 20,000 « արցունքների » կասկադը խորհրդանշում է զոհերին ՝ ամեն մեկը 100 անհետացած հոգիների համար ։
Դուրս գալով Հիշատակի տարածքից ՝ այցելուն շարժվում է սանդուղքով ներքև դեպի բաց տարածություն և բյուրեղյա քայլուղի ։ Մեքսիկացի նկարիչ Գուստավո Ացևեսի որմնանկարը նշանավորում է 3-րդ հարկում Հանդուրժողականության մշտական ցուցադրության վերադարձը ։ Այս սեկցիան ընդգրկում է 19 ցուցասրահներ ՝ նախագծված դիդակտիկորեն արտացոլելու այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ՝ կարծրատիպերը, նախապաշարմունքները, խտրականությունը, ատելությունն ու բռնությունը ։ Միջավայրը նախագծված է իրազեկելու մարդկանց երկխոսության կարևորության, մեր վերաբերմունքի, բառերի ու գործողությունների մասնակցության, հասարակական, մշակութային և կրոնական տարբերությունները հարգելու և ընդունելու կարևորության, խաղաղություն սփռելու և ապագայում խտրականությունն ու անհանդուրժողականությունը կանխելու յուրաքանչյուրիս պատասխանատվության մասին ։
Վերջնական արտացոլումը ցույց տալու համար ստեղծվել էր առանձնացված, փոքր-ինչ ինքնադիտողական միջավայր ՝ մեքսիկացի նկարիչ Հելեն Էսկոբեդոյի( 2009 թ-ի Արվեստի և Գիտության Ազգային մրցանակի դափնեկիր) հետ համագործակցելով ։ Միջավայրը մինիմալիստական մի սենյակ է ՝ բարձր համաչափություններով, որտեղ կախովի առաստաղպլատֆորմը անընդհատ շարժվում է վերև և ներքև ՝ ճնշող և ազատող էֆֆեկտ թողնելով ։
Քանի որ ընդհանուր ցուցադրությունը նախատեսված չէ 12 տարեկանից ցածր երեխաների համար, ստեղծվել է հատուկ զոնա, որտեղ աշխատարանների, խաղերի և պատմությունների միջոցով երեխաների մեջ փորձում են դաստիարակել հարգանքի, բազմազանության և հանդուրժողականության արժեք ։ Թանգարանն ունի նաև կաֆետերիա և խանութ ։ Երբ այցելուն վերջացնում է իր ուղևորությունը, նրա համար վերջնական կադր է հանդիսանում փողոցից բացվող տեսարանը դեպի Բենիտո Հուարեզի Հուշարձան, որը նվիրված է ազատությունը գովաբանող Մեքսիկացի մեծն առաջնորդին ։ Նրա հայտնի բառերը երբեք չեն մոռացվի. « Անհատների միջև, ինչպես Ազգերի միջև, դիմացինի իրավունքները հարգելը խաղաղություն է »։