Ծավալատարածական լուծման հիմնա-
կան գաղափարը բոլոր գործընթացների
համախմբումն
էր
ու
չնախատեսված
հանդիպումների
համար
միջավայրի
սետղծումը, քանի որ, ինչպես ասում էր
Սթիվ Ջոբսը իր «Պիկսար» ստուդիայի
մասին խոսելիս, «Երբ մարդիկ անցնում
են իրար կողքով, երբ հայացքները
համընկնում են, դեպքեր են տեղի ունենում»:
Մշակվեցին
3
հիմնական
զոնաներ՝
ուսումնաաշխատանքային, ցուցադրական
և բնակելի: Վերջիններս միմյանց հետ
կապված են ինչպես ներքին բակով,
այնպես էլ փակ անցումներով՝ տեղանքի
խիստ կլիմայական պայմաններից ելնելով:
Ուսումը և արտադրությունը հնարավորինս
միավորելու նպատակով որոշվեց դրանք
տեղակայել
մեկ
շինության
տարբեր
հարկերում՝ իրար կապելով ընդհանուր
սրահով, որը պետք է աշխատի որպես
կենտրոնական միջավայր՝ ամբողջ ստուդիայի
և
դպրոցի
համար:
Նախատեսվեցին
նաև
ընդհանուր
աշխատասենյակներ
և
լաբորատորիաներ,
որոնք
պետք
է
նպաստեն
ուսումնական
պրոցեսի
արդյունավետությանը:
Իսկ ցուցադրման պրոցեսը էլ ավելի
հետաքրքիր և ինտերակտիվ դարձնելու
համար մշակվեց հատուկ ուղի այցելուների
համար, որը սկսվում է ստուդիայի մուտքից
և, անցնելով կառուցի հիմնական առանցքով,
բացահայտում է անիմացիայի ստեղծ-
ման ողջ պրոցեսը: Ուղին ավարտվում
է մեծ ցուցասրահով և կինոդահլիճով՝
նախատեսված 500 հանդիսատեսի համար: