07.
ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՇԵՆՔԻ
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԾՊԵՂՆԱՀԱՐԿՈՒՄ
ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՅԻՆ ՀԱՄԱՐԻ
ԿՏՐՎԱԾՔ, ՊԱՏՈՒՀԱՆԱԳՈԳ
Երեւանում Հանրապետության փ. 8 հասցեում
Հայաստանի Ամերիկյան Համալսարանի
ուսանողական հյուրանոցի վերակառուցման եւ
ներքին հարդարման նախագիծ (հովանավոր՝
USAID Office of the American Schools and Hospi-
tals Abroad)
Ըստ առաջադրանքի՝ գոյություն ունեցող
քարե շենքի ծպեղնահարկում է պետք
էր
կառուցել
հանրակացարանային
համարներ: Այդ նպատակով ապամոն-
տաժվեց տանիքի փայտե ծպեղնա-
ոտքերով կառուցված մասը: Փոխարենը
իրականացվեց նոր ծածկ՝ ալիքաձև
ցինկապատ թիթեղի (որպես չհանվող
կաղապարամած և գոլորշամեկուսիչ) վրա
թեթեւ բետոնե շերտով: Այս ծածկը հենվում
է ուղղանկյուն կտրվածքով պողպատե
խողովակներից բաղկացած ֆերմաների
վրա, որոնք իրենց հերթին մի կողմից
հենվում են շենքի քիվի վրա ավելացված
երկաթբետոնե գոտուն, իսկ մյուս կողմից՝
գոյություն ունեցող երկաթբետոնե հեծան-
ների վրա: Նոր տանիքի վերջնա-
ծածկույթը իրականացվում է ժամանա-
կակից ջերմամեկուսիչ և փաթթոցային
ջրամեկուսիչ նյութերով:
Վերակառուցումից
հետո
տանիքի
գագաթի նիշը չի ենթարկվել փո-
փոխման: Շենքի գոյություն ունեցող քիվի
հարթությունը օգտագործվում է որպես լայն
պատուհանագոգ, որի վրա կարելի է նստել
կամ պառկել: Այդ հատվածի պատուհանը՝
ամբողջական մեծ փեղկը չի բացվում,
փոխարենը բացվող պատուհանները
տեղադրված են աջ մասում եւ ավելի խորը՝
դեպի ներս: