Շենքի ներքին մասում, որը տեսանելի չէ
մայրուղուց, ժամանցային հատվածն ու
շոգեբաղնիքն է։ Դրանց կից գտնվում են
գինու մառանն ու լողավազանով ընդարձակ
պատշգամբը։ Երկրորդ հարկում՝ մուտքի
վերևի
հատվածում,
տեղակայված
են
ընդարձակ հյուրասենյակն ու խոհանոցը,
բուխարին ու հյուրերի համար նախատեսված
երկու ննջարանները։
12 մետր երկարությամբ լուսամուտները,
որոնք նայում են փոքր պուրակին, կարելի է
ամբողջությամբ բացել՝ միաձուլելով տունը
բնության հետ։
Երկու հարկի չափ բարձր հյուրասենյակը շրջանակված
է բետոնե կամրջակով, որը տանում է դեպի տանտիրոջ
աշխատասենյակն ու ընդարձակ ննջարանը։ Այնտեղ
ծառերի կատարների վերևից հրաշալի երևում են Գաույա
գետի հովիտն ու մայր մտնող արևը։
Չնայած շենքում լայնորեն օգտագործվել են ցուցափեղկի
ապակիներ՝
ճարտարապետները
կարողացել
են
այն
կառուցել
էներգախնայողության
սկզբունքով՝
օգտագործելով շենքի ոչ մեծ չափերը, մեկուսի
հարավային ճակատն ու շենքի արտաքին մակերեսը՝
ջերմության կորուստը նվազեցնելու համար։ Ապակեպատ
տարածությունները, իրենց հերթին, պատրաստված
են այնպես, որ կլանեն արևային ջերմությունը։ Շենքի
տանիքին տեղադրված արևային կոլեկտորները նույնպես
կրճատում են էլեկտրաէներգիայի ծախսը։