« Ճարտարապետության շաբաթ Երևան 2018 » 2018 թ. նոյեմբեր – դեկտեմբեր, Երևան, Հայաստան Պրահայի ցուցադրության մանրակերտերն ու ցուցադրական նյութերը ամբողջությամբ փոխադրվելու են ։ Երևանյան փառատոնը հաջորդելու է Պրահայի ցուցադրությանը ։ Այն հնարավորություն կտա ճարտարապետներին ձեռք բերել ավելի լայն լսարան, ներգրավել հասարակությանն ու լրատվամիջոցներին Կենտրոնական Ասիայում ։ Երևան ՝ պատուհան դեպի Արևելք ։ Երևանյան փառատոնի ժամանակ կլինի նաև ցուցադրություն, որտեղ ներկայացված կլինեն Պրահայի փառատոնում Հայաստանը ներկայացնելու համար մրցած բոլոր մասնակիցների աշխատանքները:
« Ճարտարապետության 100-ամյակի » կատալոգ Ձեր ներկայացրած նախագծի վերաբերյալ տեղեկությունից բացի կիսվեք նաև մեզ հետ նախորդ 100 տարվա ընթացքում նախագծված կամ կառուցված շենքերով կամ նախագծերով, որոնք ձեր կարծիքով համարվում են խորհրդանշական, առանձնահատուկ կամ ազդեցիկ ՝ թողնելով նաև ձեր մեկնաբանությունները ։ Դուք կստանաք նաև մեկ օրինակ կատալոգ, որից հնարավոր կլինի ձեռք բերել նաև փառատոնի ժամանակ ։
Մրցույթի մասնակցության պայմաններ
Մրցույթին կարող են մասնակցել ճարտարապետներ, ճարտարապետական արվեստանոցներ և ճարտարապետական համալսարանի ուսանողներ: Մասնակիցների գրանցումը սկսվում է Մարտի 15-ին և կավարտվի Մայիսի 30- ին, որից հետո 10 օրվա ընթացքում միջազգային ժյուրին որոշում կկայացնի: Հաղթող մասնակցի նախագիծը և մանրակերտը ներկայացված կլինեն Պրահայի ճարտարապետական շաբաթ փառատոնի շրջանակներում: Մրցույթին մասնակցած բոլոր նախագծերը ներկայացված կլինեն սույն թվականի նոյեմբերի 14-24-ը կայանալիք ճարտարապետական շաբաթի Երևանյան փառատոնի ժամանակ: Մրցույթի մանրամասներին, պահանջվող նյութին և գրանցման գումարին ծանոթանալու համար կարող եք այցելել www. architectureweek. am, ինչպես նաև հետևել փառատոնի ֆեյսբուքյան էջին www. facebook. com / ArchitectureWeekYerevan /: