3.
Մ նաս բարով, Ուիլ
#rip
- Ես չեմ հավատում ոգեշնչմանը, դու
պարզապես պիտի անես դա:
Ուիլ Օլսոփ
Մայիսի 13-ին, 70 տարեկանում, կյանքից հեռացավ
հանրաճանաչ անգլիացի ճարտարապետ Ուիլ Օլսոփը (Will
Alsop): Անձամբ ինձ համար սա մեծ կորուստ է: Երբեք չեմ
հանդիպել նրան, երբեք մոտիկից չեմ տեսել նրա նախագծերը:
Ցավոք: Բայց այնպիսի զգացողություն ունեմ, որ կորցրել
եմ մեծ ընկերոջս: Արտաքինից ծովահեն հիշեցնող Օլսոփն
ըմբոստ ճարտարապետ էր, խուլիգան էր, իսկական rocknrolla
և շատ ավելի երիտասարդ էր, քան իրենից տասնամյակներով
երիտասարդ շատերը: Նրա աշխատանքները երբեք
չեն տեղավորվել դոգմատիկ սահմանումների մեջ, շատ
հաճախ հակասական կարծիքներ են առաջ բերել: Օլսոփի
կենսախինդ ճարտարապետությունը կտրուկ տարբեր վում էր
իր սերնդակիցներից:
Չեմ կարող ասել, թե հավանել եմ նրա անխտիր բոլոր
նախագծերը, ոչ էլ երբևէ փորձել եմ նմանակել, բայց նրա
մոտեցումները առավել քան թանկ են ինձ համար և գուցե նաև
ազդել են իմ մտածողության վրա:
Ստորև բերում եմ հատվածներ նրա հարցազրույցներից, կամ
պարզապես ցիտատներ, խոսքեր, որոնք առավելագույնս
ներկայացնում են Ուիլ Օլսոփին:
- Պատմեք, ի՞նչ էր ձեզ համար նշանակում լինել երիտասարդ
ճարտարապետ 60-ականների Անգլիայում:
- Դե իհարկե՝ սեքս, թմրանյութեր, ռոք-ն-ռոլլ:
- The Beatles-ի ու The Rolling Stones-ի հայտնվելուց հետո
վերջնականապես պարզ դառձավ, որ աշխարհը էլ երբեք
առաջվանը չի լինի:
- Հասկանում եք, ի տարբերություն այօրվա սերնդի, որը
հնազանդ է և անում է այն, ինչ իրենց ասում են, մեզ համար
անհնազանդությունը գործի մի մասն էր: Մենք իսկապես
հավատում էինք, որ կարող ենք ամեն ինչի հասնել և դա
հրաշալի զգացողություն էր:
-
Ի՞նչ
կարծիք
ունեք
պատմական
քաղաքներում
շինարարության,
հուշարձան
շենքերի
և
ուլտրաժամանակակից
կառույցների
հարևանության
վերաբերյալ:
- Իսկ ի՞նչ խնդիր կա: Այո, մենք գնահատում ենք 19րդ դարում
կառուցված շենքերը, բայց ո՞վ ասեց, որ 21րդ դարում,
մեզանից հետո, չպիտի թողնենք նշանակալի կառույցներ:
Այս առումով ոչ մի ունիվերսալ խորհուրդներ չկան և կարծում
եմ՝ չեն էլ կարող լինել: Պետք է պարզապես նախագծել և
կառուցել որակով, անկեղծ ու ժամանակին համահունչ:
- Գեղեցկությունը փաստ է և այն կարող է փոխվել ժամանակի
ընթացքում: Ինչ-որ բան, որ առավոտյան տգեղ է, կարող է
երեկոյան գեղեցիկ դառնալ:
- Ինչքան ավելի օրիգինալ և մազալու է մտահղացումը՝
այնքան ավելի վատ է ընդունվում քննադատների կողմից:
Նրանք չեն սիրում ուրախ բաներ:
Աշոտ Սնխչյան
snkh.
ճարտարապետ